Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Մեր հարաբերություների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է». այաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

Վերադարձ լուրերի բաժին

12:08 , 25 Սեպտեմբեր 2018

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Եվրամիության և Հայաստանի առևտրային հարաբերությունների զարգացման հարաշարժը շատ դրական է գնահատում: Սակայն նրա կարծիքով՝ հարաբերությունների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նման տեսակետ հայտնեց ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով առաջին նիստին Հայաստանում:

«ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է: Մենք, փաստորեն, երկրորդ խոշորագույն ներդրողն ենք Հայաստանում: ԵՄ-ի հետ առևտրի աճը տեսանելի և շոշափելի է, ԵՄ-ն Հայաստանի ամենահարաշարժ զարգացող գործընկերն է այս պահի դրությամբ: Սակայն բոլորս գիտակցում ենք, որ մեր հարաբերություների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է»,-ասաց Սվիտալսկին:

Դեսպանը նշեց՝ շատ ուրախ է, որ Հայաստանն օգտվում է արտոնությունների ընդհանրացված GSP+ կարգավիճակից: Եվ անցած 3 տարում այդ ռեժիմով Հայաստանի արտահանման արժեքը ավելի քան կրկնապատկվել է:

«Այժմ մենք ունենք ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը շատ լավ է փոփոխությունների, կապերի, հաղորդակցության համար: Առևտրի ազատականացման համար համաձայնագրի մեջ կան հատուկ դրույթներ, որոնք վերաբերում են օրենսդրական շրջանակին, պետական գնումներին, սպառողական իրավունքների պաշտպանությանը, կանոնակարգմանը»,-նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ հավաստիացնելով, որ դրանք անպայման կկիրառվեն պայմանագրի իրականացման ընթացքում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Գիտություն-բիզնես» ժամանակակից պարադիգմը կամ ինչպե՞ս են մեր օրերում խոշոր կորպորացիաները նպաստում գիտության զարգացմանը

Այսօր կարիք կա վերաիմաստավորելու գիտությունն ու կրթությունը Հայաստանում, բարելավելու/ձևավորելու համապատասխան էկոհամակարգը:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագիծը

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախագծին դեմ քվեարկեցին: Առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց 71 կողմ, 40 դեմ քվեարկությամբ։

Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Կքննարկվեն նաև «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթը, «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծն ու մի շարք այլ նախագծեր: