Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրը կին գործարար է

Վերադարձ լուրերի բաժին

18:18 , 21 Սեպտեմբեր 2019

Գյումրու Սև Բերդ ամրոցում կայացած «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը ստացավ թեյերի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանը: Մրցանակը նրան հանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ կարծիքով այս մրցանակին արժանացած անձը բոլոր ժամանակների մեր հերոսների հավաքական կերպարն է: Նա մի մարդ է, ով իր կյանքում հեղափոխություն անելու որոշում է կայացրել և քաղաքից տեղափոխվել է գյուղում ապրելու: Այս անձը՝ լինելով ընտանիքի մայր, չի համարել, որ ինքն անելիք չունի և չի կարող ձեռնարկատիրությամբ զբաղվել: Մրցանակաբաշխությունում գլխավոր մրցանակը ստացած անձը մեր ժողովրդի, մեր ազգի ստեղծարար հավաքական կերպարն է»,- նշեց Փաշինյանը:

_47I3411

Ռիտա Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին և բոլոր այն լրատվամիջոցներին, ովքեր լուսաբանել են իրենց գործունեությունը: «Ուրախ եմ, որ իմ բուժիչ թեյերով կարող եմ նպաստել մարդկանց առողջության պահպանմանը: Ես նոր ծրագրեր ունեմ, որոնք պետք է իրականացնեմ»,- ասաց մրցանակաբաշխության գլխավոր հաղթողը:

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 28-րդ տարեդարձը: 28 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95,5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:

06.12.2019: ԿԲ նախագահի այցը Վիենա

Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:

Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ

Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: