Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մեր երկրի միջազգային պահուստների կառուցվածքում SDR-ի կշիռն ավելացել է

Վերադարձ լուրերի բաժին

13:47 , 06 Հուլիս 2020

Միջազգային պահուստները ֆինանսական ճգնաժամի ընթացքում ռիկսերի զսպման կարևոր գործիքներից են։ Դրանք թույլ են տալիս հաղթահարել արտարժույթի շուկայում տեղի ունեցած արտաքին շոկերի ցնցումներին հետևող ներքին տնտեսական շոկերը։ Միջազգային պահուտների ծավալի ավելացումը հնարավորություն է լրացուցիչ ձևով ապահովել ներքին տնտեսական ցնցումներից և միջազգային ֆինանսական շուկայի անկայունությունից։

2020 թվականի մայիսին ՀՀ միջազգային պահուստները հասել են աննախադեպ մակարդակի՝ կազմելով 2,6 մլրդ դոլարի։ Միջազգային պահուստների կազմի մեջ էականորեն ավելացել է SDR-ի՝ Հատուկ փոխառելիության իրավունքի (ՀՓԻ) տեսակարար կշիռը, որն աճել է նախորդ ամսվա համեմատ ավելի քանի 27 անգամ՝ կազմելով 74,4 մլն դոլար։

ՀՓԻ-ի տեսակարար կշիռն այսպիսի էական աճ գրացել է ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին, երբ 2009 թվականի օգոտոսին ԿԲ միջազգային պահուտներում ՀՓԻ ծավալն ավելացավ ավելի քան 43 անգամ՝ հասնելով 107 մլն դոլարի։ Միջագային պահուտների մեջ ՀՓԻ մակարդակը հասել է առավելագույն մակարդակին 2010 թվականի սեփտեմբերին՝ մոտ 141 մլն դոլար։ Մայիսին ավելացել է արտարուժույթով պահուստների ծավալն ավելացել է ընդամենը 6 տոկոսով, ինչ գծով վերջին ամսիներին անկում էր նկատվում նախորդ ամիսների համեմատ, սակայն գերազանցում էր նախորդ տարիների նույն ժամանակաահտվածների ցուցանիշները։

Միջազգային պահուստների կառուցվածքում էական դեռ ունեն ոսկու պաշարները։ Հայաստանի միջազգային պահուստների կառուցվածքում բացակայում են մոնետար ոսկու պաշարները 2003 թվականի դեկտեմբերից սկսած։ ԵԱՏՄ երկրների շրջանում, Բելառուսի մոնետար ոսկու պահուստներն ընդհանուր պահուստների 25 տոկոսն են կազմում, Ղազախստանինը՝ 65 տոսոս, Ղրղզստանինը՝ 30 տոկոս, իսկ Ռուսաստանինը՝ մոտ 20 տոկոս։ Ոսկու պահուստը միշտ համարվել է յուրահատուկ և ցածր ռիսկայնություն ունեցող ակտիվ։ Վերջին շրջանում կորոնավիրուսային երկրորդ ալիքի անհնագստությունների ֆոնին աճում է նաև ոսկու գինը, քանի որ ներդրողներն ուղղվում են դեպի ավելի կայուն ակտիվներ։ Եթե դեռ 1971 թ․-ին 1 ունցիա ոսկին կազմում էր 41 դոլար, ապա 2020-ի մայիսի վերջին այն հատել է 1700 դոլարի շեմը, ընդ որում ոսկու գնողունակությունը մնացել է կայուն։

Հայաստանի պետական պարտքում դեռևս շարունակում է մեծ տեսակարար կշիռ ունենալ արտաքին պարտքը, ինչ ևս մեկ անգամ վկայակոչում է արտարժութային տատանումներից խոցելի լինելու փաստը։ Այդ հանգամանքով էլ պայմանավորված ՀՀ միջազգային պահուստների մեջ շարունակում է կարևոր բաղադրիչ հանդիսանալ արտարժութային պահուստը։ Ի տարբերություն ոսկու, որը բացակայում է ՀՀ միջազգային պահուստների կառուցվածքում՝ ցանկացած արժութային ակտիվ ավելի ռիսկային է։

Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը 2020 թվականի մայիսի 18-ին որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 280 մլն դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի համար, իսկ արդեն 2020 թվականի հունիսի 24-ին Խորհրդարանը վավերացրեց «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը, որով նախատեսում է 315 մլն դոլարի բյուջետային վարկի ներգրավում ԱՄՀ-ից, որից 280 մլն դոլարն արդեն հասանելի է։
EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: