Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՄԵՐԸ. B4B.am-ը սկսում է նախագիծ՝ գործարարների համար

Վերադարձ լուրերի բաժին

18:43 , 26 Մայիս 2016

Սիրելի գործարարներ

B4B.am-ը սկսում է նոր նախագիծ՝ Մերը։

Անվանումից թերևս արդեն կռահում եք՝ խոսքն ինչի մասին է։ Այո, մեր` հայաստանյան բիզնեսի, մեր արտադրանքի, մեր պոտենցիալի մասին։

Մենք ցանկանում ենք ներկայացնել տարբեր ոլորտների հայաստանյան բիզնեսները ոչ միայն սպառողին, այլև պոտենցիալ գործընկերներին՝ Հայաստանում և Հայաստանից դուրս։

Եթե համարում եք, որ ձեր արտադրանքը կամ մատուցած առանձնահատուկ է, նորույթ է, աննախադեպ է, կամ եթե համարում եք, որ ձեր ընկերության պատմությունը հետաքրքիր է և ուսանելի, կամ ավելի կարճ՝ եթե գտնում եք, որ ասելիք ունեք,  գրեք մեզ։

Նամակում հակիրճ ներկայացրեք ընկերության պատմությունն ու արտադրանքը, ինչպես նաև կոնտակտները։

B4B.am-ի թիմը կառանձնացնի առավել հետաքրքիր ընկերությունները (նախագծերը): Մենք կկապվենք ձեզ հետ և հրապարակում կպատրաստենք այդ մասին։ Կներկայացվի ձեր բիզնեսի ամբողջ ճանապարհը՝ սկսած արտադրության սկզբնական փուլից մինչև վերջնական սպառողին հասնելու կետը՝ իր բոլոր հետաքրքիր մանրամասներով հանդերձ։

Այս նախաձեռնությունը ֆինանսական որևէ նպատակ չի հետապնդում, ոչ մի բանի համար վճարել պետք չէ։

Մեզ հետաքրքրում է ոչ թե ընկերության մեծությունը կամ ճանաչվածությունը, այլ յուրահատկությունը, որը նրան առանձնացնում է մյուսներից։ Կապ չունի՝ այն ունի 5 աշխատող, թե 150։ Կապ չունի՝ այն զբաղվում է արտադրությամբ, թե ծառայությունների մատուցմամբ։

Սակայն պարտադիր պայման է, որ լինի գործող բիզնես, ոչ թե պարզապես գաղափար կամ նախագիծ։

Այնպես որ, մեզ կարող են գրել ինչպես սկսնակ, այնպես էլ արդեն կայացած և շուկայում իրենց տեղն ունեցող ընկերությունները։

Սպասում ենք ձեր արձագանքներին։

Նամակները կարող եք ուղարկել info@b4b.am հասցեով

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բիզնեսի աճի գործիքներ՝ հայաստանյան 13 հաջողակ գործարարների կողմից (լուսանկարներ)

«Մարքեթինգի ու բիզնես թրենդերը Հայաստանում» կոնֆերանսին ելույթ ունեցան բիզնեսում հաջողության հասած 13 գործարարներ

«Ամեն ինչի հիմքում պետք է դնել մարդուն, ոչ թե գինը». Արթուր Ջանիբեկյանի հաջողության բանաձևը. 168.am

Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը վարպետության դաս է անցկացրել «Այբ» դպրոցում

Հայաստանում գործազուրկ կանանց թիվն աճել է

Գործազրկության մակարդակը կանանց շրջանում 16.4%-ից հասել է 18.2%-ի։