Invalid username or password
Պարետի նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։ Վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը:
Երևանի մետրոպոլիտենի մամւոլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը b4b.am-ին հայտնեց, որ մետրոպոլիտենում երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։ Սպասասրահներում նշանակվելու են ուղեւորների նստեցման և իջեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպելու են ուղեւորների արագ, անվտանգ ու անխափան ուղևորափոխադրումը: «Ընդգծեմ նաև, որ մետրոպոլիտենի նախասրահներում եւ բոլոր վագոններում առկա են լինելու բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ»- նշեց նա։ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ը վերաբացվելու է մայիսի 18-ին և աշխատելու է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։
Դիտումներ 401
Դրամական միջոցների փոխանցման սակագինը կազմում է 1-ից 3% (կախված ուղարկող երկրից):
Այն հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հայկական ցեմենտի արտադրության ճյուղի հետագա զարգացումը:
Օրենսդրական նախաձեռնություններ: