Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը դժվարացել է

Վերադարձ լուրերի բաժին

«Երևանի մետրոյի նոր կայարանի կառուցման ժամանակ անսպասելի փաստեր են բացահայտվել»,- չորեքշաբթի ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը` ելույթ ունենալով ԱԺ–ում 2019թ.–ի բյուջեի կատարողականի մասին լսումների ժամանակ։

Երևանի մետրոյի «Աջափնյակ» նոր կայարանի շինարարությունը նախատեսվում էր սկսել 2020 թ.–ի գարնանը։ Նոր կայարանը նախատեսվում է տեղադրել կամրջի վրա, որը կկառուցվի Հրազդան գետի վրա։ 2019 թ.–ի վերջին բանակցությունները հասել էին մետրոյի կայարանի և երկաթուղային կամրջի նախագծման փուլին, ձեռք էր բերվել նախնական պայմանավորվածություն ներդրողի հետ կամրջի ֆինանսավորման մասին։ Ներդրողը համաձայնել էր կառուցել մետրոյի կայարանը առևտրի բիզնես և առևտի կենտրոնի հետ, որը գտնվելու էր կայարանի մոտ։

«Իսպանական ընկերությունը, որը սկսեց զբաղվել նախագծմամբ և կատարում է նախնական վերանորոգման և նախագծման աշխատանքներ, բախվեց անսպասելի խնդրի հետ։ Շինարարության վայրում հայտնաբերվեցին ստորգետնյա ջրեր կամ ավելի շուտ դա կարելի է անվանել փոքր գետ, որը պետք է չորացնել կամ գտնել այլ լուծում», – ասաց Պապիկյանը։

Նրա խոսքով, նախագծման լուծումները կան, սակայն կորոնավիրուսի պատճառով շինարարական աշխատանքներ դեռ չեն ընթանում կամ ընթանում են շատ փոքր ծավալով տեղական ընկերության կողմից շինարարության անվտանգության ապահովման համար։ Միաժամանակ Պապիկյանը վստահեցրեց, որ չնայած նոր հանգամանքներին, կայարանը կկառուցվի։ «Չնայած 2020 թ.–ի բյուջեում այդ ծախսերը նախատեսված չեն, նախնական աշխատանքներ արդեն իրականացվում են, և դիտարկվում է ֆինանսավորման հնարավորությունը ինչպես կառավարության ռեզերվային միջոցների, այնպես էլ մասնավոր ներդրումների հաշվին։. Կարծում եմ, որ տարվա ընթացքում մենք արդեն հստակ կկողմնորոշվենք, թե ինչպես կլուծվի հարցը», – ասաց Պապիկյանը։

Նովոստի–Արմենիա

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին

Փոխշահավետ համագործակցության նպատակով՝ յուրաքանչյուր հաճախորդի համար կիրառվում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով բիզնեսի գործունեության տեսակի առանձնահատկությունները: