Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մետաղների, նավթի գներն ու բորսաների զարգացումները՝ երեկվա արդյունքներով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

10:41 , 26 Ապրիլ 2017

Եվրոպական ֆոնդային բորսաների ապրիլի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.10%-ով և կազմել 12467.04 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.17%-ով և կազմել 5277.88 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 7275.64 կետ, ռուսական MICEX ինդեքսն աճել է 0.95%-ով և կազմել 1998.41 կետ, իսկ RTSI ինդեքսն աճել է 0.71%-ով և կազմել 1122.83 կետ:

ԱՄՆ ֆոնդային բորսաների ապրիլի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.12%-ով և կազմել 20996.12 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.61%-ով և կազմել 2388.61 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.70%-ով և կազմել 6025.49 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

Լոնդոնի մետաղների բորսայի ապրիլի 25-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.06%-ով և կազմել 1954.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.78%-ով և կազմել 5688.00 դոլար, կապարի գինն աճել է 0.30%-ով և կազմել 2165.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.08%-ով և կազմել 19079.33 դոլար, անագի գինն աճել է 0.38%-ով և կազմել 19625.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.34%-ով և կազմել 2603.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 15250.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 55250.00 դոլար:

Գների չափման միավորը տոննան է:

NYMEX բորսայի ապրիլի 25-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 0.75%-ով և կազմել 1265.60 դոլար, արծաթի գինը նվազել է 1.70%-ով և կազմել 17.655 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.63%-ով և կազմել 954.76 դոլար:

Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը չի փոխվել և կրկին կազմել է 49.47 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.35%-ով և կազմել 52.04 դոլար:

Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:

Տեղեկատվությունը՝ ըստ Արմենպրեսի

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նավթի գները նվազել են – 06-09-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Nymex. Թանկարժեք մետաղների գներ – 06-09-18

NYMEX բորսայի սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները

Ոսկու գինը նվազել է, պլատինինը՝ աճել

NYMEX բորսայի սեպտեմբերի 3-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.