Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մենք պիտի կայացնենք բացառապես այնպիսի որոշում, որը բխում է Հայաստանի ազգային շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ կուտակայինի մասին

Վերադարձ լուրերի բաժին

20:03 , 07 Հունիս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման կապակցությամբ իր ելույթում անդրադարձել է կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչին։ Նշենք, որ պարտադիր բաղադրիչը պետք է ուժի մեջ մտնի այս տարվա հուլիսի 1-ից։ Ստորև ներկայացնում ենք Փաշինյանի ելույթի այդ հատվածը։

* * *

Կարծում եմ, ակնհայտ է, որ կառավարության առաջիկա ամենալուրջ մարտահրավերներից մեկը պետք է լինի կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը, որոշում կայացնելը: Ինչպես գիտեք, հուլիսի մեկից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը 1974 թվականից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար: Ու քանի որ հարցը ունի հասկայական քաղաքական ենթատեքստ, կառավարությունը պետք է լրջագույն որոշումներ կայացնի այս կապակցությամբ: Իհարկե, մենք պիտի կայացնենք բացառապես այնպիսի որոշում, որը բխում է Հայաստանի ազգային շահերից և այդ որոշումը պետք է լինի գիատկցված ու պատասխանատու:
Եվ ուզում եմ ընդգծել մի քանի փաստեր, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել որոշումներ կայացնելիս.

Փաստ առաջին – Պարտադիր կուտակային համակարգի շահառուների մոտավորապես 80 տոկոսն արդեն իսկ ներառված են համակարգում և շահառուների միայն 20 տոկոսն է, որոնց ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո:

Փաստ երկրորդ – Այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:

Փաստ երրորդ – Կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են աշխարհում հսկայական հեղինակություն վայելող և ահռելի, նույնիսկ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն գերազանցող կապիտալների տիրապետող ընկերություններ և Հայաստանում նրանց հետագա ճակատագիրը միջազգայնորեն ճանաչված գնահատական է լինելու Հայաստանում ներդրումներ անելու հուսալիության աստիճանին:

Ոլորտի ամենահեղինակավոր մասնագետները պնդում են, որ այս պրոցեսն անցել է անդառնալիության կետը՝ ռուսերեն точка невазврата: Եվ տվյալ խնդրի շուրջ որոշում կայացնելիս մենք պետք է հաշվի առնենք ռիսկերը, որոնք ոչ միայն երկարաժամկետ, այլև կարճաժամկետ առումով կարող են աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար:

Ամեն դեպքում, ուզում եմ հիշեցնել, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ մեր բոլորիս մեծագույն վերապահումը եղել է վստահության բացակայությունն այն ներդնող կառավարության և իշխանության նկատմամբ: Այսօր այս խնդիրը վերացել է, և ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ այս հարցի վերաբերյալ մենք կկարողանանք կայացնել որոշումներ, որոնք հաշվի կառնեն ինչպես խնդրի ռազմավարական խորքը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երկարաժամկետ ու կարճաժամկետ շահերը: Ամեն դեպքում, համոզված եղեք, որ կառավարությունն այս թեմայով կաշխատի մաքսիմալ անկեղծ և թափանցիկ ու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ այս և մյուս հարցերում մեր կայացնելիք որոշումների միակ, կրկնում եմ միակ շարժառիթը հենց քաղաքացիներին, նրանց այսօրվան և ապագային անմնացորդ և դուխով ծառայելն է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է»,- Նիկոլ Փաշինյան:

«Կառավարության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի իր բաժինը»,- վարչապետ

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ծրագրի իրագործման հարցում կառավարության ունեցած պատասխանատվության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի ու պատասխանատվության իր բաժինը: b4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին փետրվարի 14-ին ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարել է ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջին 3 օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ […]

ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

82 պատգամավոր քվեարկել է կողմ, 37-ը՝ դեմ: