Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մենք ու աշխարհը. բանկային միջնորդության մակարդակը շարունակում է ցածր մնալ (ինտերակտիվ քարտեզ)

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 22 Հոկտեմբեր 2016

ՀՀ 19 առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելն այս տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 211.6 մլրդ դրամ։ Այս ցուցանիշը ստացվել է բանկերի եռամսյակային հաշվետվություններից։

Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ բանկերի վարկային պորտֆելն աճել է 93.8 մլրդ դրամով կամ 4.43%-ով։

Լա՞վ է դա, թե՞ վատ։ Իհարկե, աճը ինքնին լավ բան է։ Սակայն բանկային համակարգի արդյունավետությունը գնահատելու համար կա մի շատ կարևոր ցուցանիշ՝ ներքին վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը։ Այս ցուցանիշը ցույց է տալիս, թե բանկային համակարգը որքանով է ներգրավված տնտեսության մեջ, որքանով է կատարում իր հիմնական գործառույթը՝ վերաբաշխում միջոցները։

Չէ՞ որ բանկային համակարգի գլխավոր գործառույթը հենց դա է՝ հավաքել բնակչության մոտ եղած ազատ դրամական միջոցները (ավանդների ու հաշիվների տեսքով) ու ուղղել դրանք տնտեսության իրական հատված (վարկերի տեսքով)։

Բնականաբար, որքան մեծ է այս ցուցանիշը, այնքան բանկային համակարգը արդյունավետ է աշխատում։

Հայաստանում այս պահի դրությամբ առևտրային բանկերի տրամադրած վարկերը կազմում են ՀՆԱ-ի մոտ 44%-ը (որպես հիմք վերցնում ենք նախորդ տարվա ՀՆԱ-ն)։ Իսկ եթե բանկերին գումարենք նաև վարկային կազմակերպությունները, ապա ցուցանիշը կմոտենա 47%-ի։

Սա բա՞րձր ցուցանիշ է։ Ոչ։

Համեմատության համար նշենք, որ, օրինակ, 2015 թվականի տվյալներով, ԱՄՆ-ում այդ ցուցանիշը 190.4% է, եվրոպական երկրներում՝ 80-100%, Ռուսաստանում՝ 56.1%։

Մեր անմիջական հարևաններից Թուրքիայում այդ ցուցանիշը 80% է, Վրաստանում՝ 49.8%: Միայն Ադրբեջանն է մեզ զիջում. այնտեղ 38.5% է։

Նշենք, որ 2015 թվականի այս ցուցանիշների աղբյուրը համաշխարհային բանկն է, և ՀԲ տվյալներով, Հայաստանի ներքին վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2015-ին կազմել է 45.6%։ 2014 թվականին այն 48.77% էր։

Ստորև բերված ինտերակտիվ քարտեզում կարող եք ստուգել՝ որքան է այդ ցուցանիշը աշխարհի տարբեր երկրներում։

Այն ցույց է տալիս, որ որքան էլ խոսենք բանկային համակարգի կայացածության մասին, մեր բանկային համակարգը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու՝ կայացած համարվելու համար։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչքանո՞վ պետությունը նպաստեց ՀՆԱ-ի անկման մեղմմանը 2020թ-ին

Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:

Առանց պետության աջակցության ՓՄՁ ոլորտը չի կայանալու

Լևոն Սարդարյանն ու տնտեսագետ Կարեն Գևորգյանը խոսել են Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման անհրաժեշտության, ծագած ու հնարավոր խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին:

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը: