Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մենք ունենք չգործարկված մեծ ներուժ. Սուրեն Կարայանը՝ հայ-ղազախական առևտրատնտեսական հարաբերությունների մասին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

18:22 , 07 Հոկտեմբեր 2016

Հոկտեմբերի 6-ին Աստանայում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանը, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ մշակույթի, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներ:

Որպես հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սուրեն Կարայանը հանդես է եկել ողջույնի խոսքով:

Շնորհակալություն հայտնելով Ղազախստանում հյուրընկալության  համար, նախարարը նշել է, որ հայկական կողմը կարևորում է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որն արդյունավետ է առևտրատնտեսական, ինովացիոն, հումանիտար և մի շարք այլ ոլորտներում բազմաթիվ հարցերի քննարկման, համագործակցության և իրականացման գործում:

– Միաժամանակ, մենք ունենք չգործարկված մեծ ներուժ, որը կարող է խթանել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները, բարձրացնելով դրանք որակական նոր մակարդակի: Արտաքին առևտրի ոլորտում համագործակցության չիրացված հնարավորությունների օգտագործումը, ներդրումների ներգրավումը, արդյունաբերական և գիտատեխնիկական փոխգործակցություն, անշուշտ, բարերար ազդեցություն կունենան մեր երկրների զարգացման և գործընկերության տեմպերի վրա,- իր ելույթում, մասնավորապես նշել է նախարար Կարայանը:

Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական, գյուղատնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի և այլ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Հայկական կողմը ներկայացրել է առևտրատնտեսական համագործակցության խորացմանը միտված, ղազախական կողմի համար հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները: Գործարարության, փոքր և միջին բիզնեսի խթանման համար կողմերը նշել են  այդ բնագավառներում փորձի փոխանակման կարևորությունը:

ՀՀ և ՂՀ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը որոշվել է անցկանել 2017 թվականին Երևանում:

Քննարկումների արդյունքում ստորագրվել է նիստի արձանագրությունը և, ըստ ոլորտների, սահմանվել են համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ անելիքները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցեր: Վարչապետը նշել է. «Վերջին անգամ Դուք պաշտոնական այցով Հայաստանում եղել եք երկու տարի առաջ, այս ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել մեծ փոփոխություններ: Ցանկանում եմ նշել, որ այդ փոփոխությունների արդյունքում մեր երկրների միջև հարաբերությունները նոր դինամիկա են ստացել»:

ՌՈՅԹԵՐՍ: Տնտեսական բարեփոխումների արդյունքում Հայաստանը հայտնվել է եկամտաբերության ձգտող ներդրողների տեսադաշտում

«Հայկական պարտատոմսերն այս տարի գերազանցեցին տարածաշրջանի նմանօրինակ պարտատոմսերից շատերին, ինչը նշանակում է, որ ներդրողները ակնհայտորեն վստահում են շարունակական բարեփոխումներին», – «Reuters» գործակալությանն ասել է «ՎՏԲ Կապիտալ»-ի ֆիքսված եկամտի ստրատեգ Իգոր Ռապոխինը:

ԿԲ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ պետությունների կենտրոնական բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստին

Քննարկվել են անդամ պետություններում վարվող դրամավարկային քաղաքականության արդյունքները, վճարահաշվարկային համակարգերի, տեղեկատվական անվտանգության աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները: