Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը շինարարության ոլորտում այս տարի որոշակի աշխուժություն է ակնկալում

Վերադարձ լուրերի բաժին

14:42 , 18 Հունվար 2018

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել, որոնցից մեկը շինարարության ոլորտում առկա վարչարարության հստակեցման վերաբերյալ էր:

«2017 թվականի ընթացքում շինարարության ոլորտում արձանագրվեց զգալի աճ, և առաջիկայում ակնկալվում է այդ տեմպերի ավելացում։ «Գործարարությամբ զբաղվելը» 2018 թվականի զեկույցում անդրադարձ էր կատարվել շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտին և արձանագրվել էին որոշակի խնդիրներ, ինչի կապակցությամբ 2017 թվականի նոյեմբերի 16-ին տրվել էր համապատասխան հանձնարարական։ Միաժամանակ, իրականացված ուսումնասիրությունների և կառուցապատողների հետ հանդիպումների արդյունքում առաջացել է շինարարության ոլորտում առկա վարչարարության, իրավական ակտերով նախատեսված ընդհանուր պահանջների պարզեցման և հստակեցման անհրաժեշտություն»,-նշել է կառավարության ղեկավարը։

Կարեն Կարապետյանը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին 1-ամսյա ժամկետում մշակել շինարարության ոլորտի ամբողջ գործընթացի հստակեցման և իրավասու մարմինների վարչարարության, թույլտվությունների, եզրակացությունների տրամադրման կարգերի պարզեցման, հայեցողական լիազորությունների հստակեցմանն ուղղված առաջարկությունների փաթեթ և ներկայացնել կառավարության աշխատակազմ։ Կառավարության աշխատակազմի ղեկավարին և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին էլ հանձնարարվել է 10-օրյա ժամկետում կառուցապատողների, ներդրողների մասնակցությամբ կազմակերպել խորհրդակցություն՝ նախապատրաստելով բոլոր շահագրգիռ կառույցներին։

«Մենք շինարարության ոլորտում 2018 թվականին ակնկալում ենք որոշակի աշխուժություն», – ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ պետք է հնարավորինս տեղեկանալ ոլորտում առկա խոչընդոտների մասին և շատ պարզ, հստակ մեխանիզմ ներդնել:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: