Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Մենք միակ երկիրն ենք, որտեղ նվազագույն աշխատավարձը կենսապահովման նվազագույն մակարդակից ցածր է». Աբել Աղանբեգյան

Վերադարձ լուրերի բաժին

10:28 , 23 Նոյեմբեր 2017

Ռուսաստանում գնաճը այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում կազմել է 4.1%։ Իսկ վերջին ամիսների կտրվածքով նվազել է մինչև 3%։ Հայազգի հայտնի տնտեսագետ, ՌԴ ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը «Русская Планета»-ի հետ զրույցում ասել է, որ գնաճի դանդաղումը ոչ թե ձեռքբերում է, այլ հակառակը՝ մանրածախ առևտրաշրջանառության կրճատման և բնակչության իրական եկամուտների նվազման հետևանք։ «Ապրանքները չեն գնվում, և գներն ավելի դանդաղ են աճում»,- ասել է տնտեսագետը։

Աղանբեգյանը խոսել է նաև սոցիալական վիճակի մասին և նշել, որ Ռուսաստանում մեծ թվով մարդիկ ապրում են աղքատության մեջ։

«Մենք միակ երկիրն ենք,  որտեղ նվազագույն աշխատավարձը կենսապահովման նվազագույն մակարդակից ցածր է: Մեզ մոտ կենսապահովման նվազագույն մակարդակը աշխատունակ մարդկանց համար 11 հազար ռուբլի է, իսկ նվազագույն աշխատավարձը՝ 7800 ռուբլի, որը ստանում է 5 մլն մարդ։ Եվս 5 մլն մարդ ստանում է 7800-ից 11000 ռուբլի։ Ռուսաստանյան պարադոքս է՝ 10 մլն չունևորներ աշխատում են լրիվ աշխատանքային օր։ Բացի այդ, աղքատության տոկոսը մեծ է նաև բարձր աշխատավարձ ստացող այն մարդկանց մոտ, ովքեր երեխաներ ունեն»,- ասել է տնտեսագետը։

Համեմատական տանելով Արևմուտքի հետ՝ նա ընդգծել է, որ այնտեղ լրիվ դրույքով աշխատող մարդու աշխատավարձը բավարարում է ամեն ինչի համար։ «Եթե  աշխատողը մենակ է, ապա նա բավականին լավ է ապրում՝ անգամ ցածր որակավորում ունենալով։ Իսկ եթե երեխաներ ունի, ապա ամեն դեպքում, նվազագույն պայմաններից բարձր է։ Նրանց մոտ աղքատները հիմնականում գործազուրկներն են, հաշմանդամները կամ ժամանակավոր աշխատողները, սակայն ոչ մշտական աշխատողները։ Եվ, իհարկե, այնտեղ աղքատ չեն նաև թոշակառուները»- ասել է Աբել Աղանբեգյանը։

Աղանբեգյանը միայն մեկ հարցում է սխալ՝ Ռուսաստանը միակ երկիրը չէ, որտեղ նվազագույն աշխատավարձը կենսապահովման նվազագույն մակարդակից ցածր է։ Հայաստանում նույնպես այդպես է։

Նվազագույն աշխատավարձը Հայաստանում 55 000 դրամ է, իսկ սպառողական զամբյուղի արժեքը այս տարվա երրորդ եռամսյակի գներով՝ 55 591.9 դրամ։

Կամ, օրինակ, Հայաստանում աղքատների թիվը մոտ 900 հազար մարդ է, իսկ գործազուրկների թիվը՝ 226 հազար, ինչը նշանակում է, մեծ թվով զբաղված (աշխատող) մարդիկ ապրում են աղքատության մեջ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամուլսարն ու Հայաստանի արտաքին պարտքի ռիսկը

2020 թվականին լրանում է դեռևս 2013 թվականին պարտատոմսերի ժամկետը։

Հայաստանի մարդկային կապիտալը. Նախավերջին տեղը՝ ԱՊՀ-ում

Գրեթե բոլորը, խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման ներուժի մասին, նշում են, որ մեր ամենակարևոր, գլխավոր և ամենաթանկ ռեսուրսը մարդկային կապիտալն է

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նախընտրական շրջանում կառավարությունն ավելի ինտենսիվ և արդյունավետ կաշխատի

Գիտեք, որ մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների