Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Մենք լիքը գույք ունենք, որտեղ տնօրենը տարեցտարի վատ թվեր է բերում». Կարեն Կարապետյան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

13:05 , 30 Հունվար 2017

 

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ շաբաթ օրը  տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Պետական գույքի կառավարման և օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա բոլոր գերատեսչությունների հետ համատեղ մշակվել է մասնավորեցման նոր ծրագիր, որն արդեն ուղարկվել է կառավարություն և վերջնական քննարկումից հետո կներկայացվի Ազգային ժողով:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է Պետգույքի վարչության պետին՝ արագ ավարտին հասցնել աշխատանքները և պատրաստել ամբողջ փաթեթը՝ ընդգծելով. «Պետք է հստակ ձևակերպենք՝ ինչը պետք է լինի ոչ պետական: Մենք լիքը գույք ունենք, որտեղ տնօրենը տարեցտարի վատ թվեր է բերում,  ո´չ տնօրեն ենք հանում, ո´չ էլ որոշակի քայլեր կատարում», – ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է կասեցնել պետական այն կառավարիչների գործունեությունը, որոնք արդյունավետ չեն աշխատում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԱԾ-ն հայտնաբերել է խոշոր չափի հարկերը թաքցնող հանցավոր սխեմա (տեսանյութ)

Ընկերությունը պետբյուջե պակաս է վճարել ընդհանուր առմամբ շուրջ 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ավելի քան 3.3 մլրդ ՀՀ դրամ գումար

Արա Վարդանյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում կլինի ևս 3 տարի

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում Արա Վարդանյանն ընտրվեց ևս 3 տարի ժամկետով:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում  ԵԶԲ ներկայացուցչության տնօրենին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանին: