Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Մենք բերելու ենք նոր տեխնոլոգիա, որ մինչ այժմ չի կիրառվել Հայաստանում». Հովարդ Սթիվենսոն (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

18:39 , 19 Դեկտեմբեր 2017

Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարությունն ընթացքի մեջ է։ Երկար տարիներ իրականացվել են որոնողահետազոտական աշխատանքներ։ Այժմ իրականացվել է հանքի շինարարության կեսից ավելին և նախատեսվում է ավարտել աշխատանքները հաջորդ տարի։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ և հիմնադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը։ Նշենք, որ «Լիդիան Ինթերնեյշնլը» Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության գլխավոր բաժնետերն է։

Սթիվենսոնը հավաստիացրել է, որ Ամուլսարը լինելու է ժամանակակից և այսօրվա միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան արդյունավետ արդյունաբերական ծրագիր։ «Այն տարբեր է լինելու այն հանքարդյունաբերական ծրագրերից, որոնք մինչ այժմ իրականացվել են Հայաստանում։ Մենք բերելու ենք նոր տեխնոլոգիա, որ մինչ այժմ չի կիրառվել Հայաստանում և որը բնապահպանական տեսանկյունից ավելի արդյունավետ է»,- ասել է «Լիդիան Ինթերնեյշնլի» տնօրենը։

Նա ասել է, որ հասկանում է՝ մարդիկ մտահոգություններ ունեն, բայց կարծիք է հայտնել, որ այդ մտահոգությունների մի զգալի մասը հիմնված է ինֆորմացիայի պակասի վրա կամ ոչ բավարար քանակի վրա։ Օրինակ, անդրադառնալվ այն տեղեկություններին, որ հանքի շահագործման ընթացքում օգտագործվելու է ցիանիդ, Սթիվենսոնը շեշտել է, որ Ամուլսարը առաջին հանքավայրը չի աշխարհում և Հայաստանում, որ ցիանիդ է օգտագործելու։ «Շատ կարևոր է հասկանալ, որ մեր այս ծրագիրն այնպես է կառուցված, որ կոչվում է «զրո արտահոսք ունեցող ծրագիր»։ Այսինքն, ցիանիդ պարունակող ոչ մի հեղուկ բաց չի թողնվելու շրջակա միջավայր։ Կարևոր է նաև հասկանալ, որ ցիանիդը թանկ նյութ է, և հետևաբար նաև մեր տնտեսական շահերից է բխում այնպես անել, որ որևէ արտահոսք չլինի», – ասել է նա։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի քննարկումները շարունակվում են

ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը

ԿԲ-ն հուշագիր է ստորագրել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ

ԿԲ-ն պաշտոնապես ներառվել է Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հուշագրի Հավելված Ա-ի ցանկում:

Ամանորի նախաշեմին ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցում բաժանորդների կողմից օգտագործված ինտերնետ թրաֆիկի ծավալը կրկնակի աճել է

Ինտերնետ թրաֆիկի ծավալի աճը հիմնականում պայմանավորված է սոցցանցերում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների ինտենսիվ շփումներով, ինչպես նաև՝ OTT հավելվածների օգտագործման աճով