Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Մենք ամեն օր պայքարում ենք՝ ապագայի համար». Alibaba-ի հիմնադիր

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դեմքեր

23:41 , 24 Հունվար 2018

էլեկտրոնային առևտրի ոլորտի հսկա Alibaba-ի սեփականատեր Ջեք Ման Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում պատասխանել է լրագրողների հարցերին։ Մենք առանձնացրել ենք նրա արտահայտած մտքերից մի քանիսը։

* * *

Լավ ուսուցիչը պետք է այնպես անի, որ աշակերտը գերազանցի իրեն։ Եթե այդպես չի, ուրեմն նա սարսափելի վատ ուսուցիչ է: Ես՝ որպես ընկերության ղեկավար, փորձում եմ այնպես անել, որ իմ աշխատողները գերազանցեն ինձ: Ուսուցիչը պետք է ինքն էլ սովորի։

* * *

Թիմի հարցում իմ բախտը բերել է. ես խոսում եմ, իմ թիմն աշխատում է:

* * *

Որպեսզի պատկերացնեք մեր մասշտաբները, ասեմ, որ մենք իրականացնում ենք 270 հազար գործառնություն՝ մեկ վայրկյանում։ Ու դրանով հանդերձ՝ ամեն օր պայքարում ենք՝ ապագայի համար։

* * *

Facebook, Alibaba, Amazon… Սրանք աշխարհի ամենահաջողակ ընկերություններն են։ Սակայն եթե հաջողակ ենք, ուրեմն պետք է նաև պատասխանատվություն կրենք՝ բնապահպանական միջավայրի համար։ Եթե մենք այսօր բնապահպանության մասին չմտածենք, վաղը մենք ու մեր երեխաները ստիպված ենք լինելու մեծ գումարներ ծախսել բուժվելու և դեղերի վրա։

* * *

Ամեն բնապահահպանական աղետ մարդու սրտի սահմանափակության արդյունքն է։ Որքան շատ բան ենք մենք ցանկանում, այնքան շատ բան ենք կործանում։

* * *

Մեքենաները մեզ ավելի լավ են ճանաչում, քան ինքներս մեզ։

Կարդացեք նաև՝ «Եթե ցանկանում եք, որ ձեզ հարգեն, բարձրացրեք ձեր LQ-ն». Ջեք Մա

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարաշրջանի ավարտը Google-ի համար

Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը հեռանում են Alphabet ընկերության ղեկավար պաշտոններից:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Իլոն Մասկը 750 միլիոն դոլար է կորցրել դագաղանման ամենագնացի պատճառով

Տեսլայի նոր մոդելի ներկայացման ժամանակ պատահածը հարվածել է ընկերության արժեթղթերի գնին:

Ֆորբսի աղյուսակում աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջեները 600 միլիոն դոլարով վաճառելու է իր ընկերության վերահսկիչ փաթեթը

Քայլի Ջեները, որը Ֆորբս ամսագրի վարկանիշում համարվում է ամենաերիտասարդ միլիարդատերն աշխարհում, վաճառելու է իր հիմնադրած Kylie Cosmetics ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Գնորդը Max Factor բրենդով հանդես եկող Coty ընկերությունն է: