Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մեյը պատրաստ Է անզիջում դիրք բռնել Brexit-ի շուրջ բանակցություններում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

10:19 , 30 Մայիս 2017

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստ Է անհրաժեշտության դեպքում չափազանց դժվարին զրուցակից լինել Brexit-ի շուրջ բանակցություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է մայիսի 29-ին անուղղակի նախընտրական հեռուստաբանավեճերի ընթացքում, որոնք տեղի են ունեցել Sky News հեռուստաալիքի եթերում: «Մենք մեր պատմության շատ կարեւոր պահն ենք ապրում, մենք հնարավորություն ունենք իրոք բարեփոխել երկիրն ապագայում,- ասել Է նա:- Դա վերաբերում Է Brexit-ի շուրջ ծանր բանակցություններին:

Դրանցից գլուխ հանելու եւ ի բարօրություն երկրի ճիշտ վարվելու համար հարկավոր Է անջիջում կին, հենց այդպիսին Էլ ես լինելու եմ»: Վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները Մեծ Բրիտանիայում նշանակված են հունիսի 8-ին: Հասարակական կարծիքի հարցումները վկայում են պահպանողականների առաջատարության մասին:

Դրա հետ մեկտեղ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության նկատմամբ նրանց առավելությունը կրճատվում Է եւ ներկայում կազմում Է 5-ից մինչեւ 12 տոկոս: Մեյը հրաժարվել Էր քաղաքական մյուս կուսակցությունների ղեկավարների հետ ուղղակի բանավեճերից, սակայն այնուհետեւ համաձայնել Է մասնակցել լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինի հետ ոչ ուղղակի հեռուստաբանավեճին:

Նախ ստուդիայում գտնվող հանդիսատեսների հարցերին պատասխանել Է Քորբինը, այնուհետեւ՝ Մեյը: Քորբինն իր հերթին խոստացել Է, որ իր կուսակցությունը ընտրություններում հաղթելու դեպքում կճանաչի անցյ! ալ տարվա հունիսին կայացած հանրաքվեի արդյունքները: Նա նաեւ հավաստիացրել Է, որ Բրյուսելի հետ առաջիկա բանակցություններում իր գերակայությունը լինելու Է Եվրամիության միասնական շուկայում Մեծ Բրիտանիայի ներկայության պահպանումը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները