Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մեղավորն օրենքներն են. ինչից սկսել մենաշնորհների դեմ պայքարը

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

14:37 , 05 Մայիս 2016

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ Հայաստանում հակամենաշնորհային քաղաքականությունը պետք է սկսել օրենսդրությունից, օրենսդրական վերանայումից: Այս նախարարը ասել է այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում:

Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ խոսքը գնում է արհեստական մենաշնորհների մասին կամ ներմուծումների անհավասար պայմանների մասին, և տեղեկացրել, որ այդ տիպի երևույթների վերացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություններ են լինելու:

«Դա ոչ մեկ ամսվա, ոչ երկու ամսվա խնդիր է: Սա քաղաքականություն է, որ որդեգրվում է, և սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ այդ աշխատանքները հիմա իրականացվում են»,- ասել է նա։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ Արցախում զոհված զինծառայողների ընտանիքներին առնչվող նախագիծը ներքին շրջանառության մեջ է: Նա նշել է, որ 10 օրվա ընթացքում արդյունքները կամփոփվեն, նախագիծը կհրապարակվի, կսկսվեն աշխատանքները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ