Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մեկ միլիարդից ավելի մարդ կտուժի օվկիանոսի մակարդակի բարձրանալու պատճառով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

17:09 , 25 Սեպտեմբեր 2019

Մինչեւ 2050 թվականն ավելի քան մեկ միլիարդ մարդ ամեն տարի կբախվի ցիկլոնների, հեղեղումների եւ բնական բնույթի այլ արտակարգ իրավիճակների՝ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրանալու պատճառով: Այդ մասին սեպտեմբերի 25-ին հառտնել են զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխման փորձագետների միջկառավարական խմբի զեկույցը:

Ըստ որում ՄԱԿ-ի մասնագետները կարծում են, որ խնդիրներից չի հաջողվի խուսափել նույնիսկ մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետման լուրջ կրճատման դեպքում: Մասնավորապես, արեւադարձային փոթորիկները, եթե ավելի կանոնավոր կերպով տեղի չունենան էլ, ապա ամեն դեպքում կլինեն ավելի սաստիկ, կանխատեսում են միջազգային կազմակերպությունում: Զեկույցի համաձայն՝ 2005 թվականից համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումն ընթանում Է 2,5 անգամ ավելի արագ, քան XX դարում. հիմնականում բեւեռային սառցադաշտերի հալման պատճառով: Այն դեպքում եթե ջերմոցային գազերի արտանետումները չկասեցվեն, ապա 2100 թվականին այդ գործընթացի արագությունը կարող է քառապատիկ աճել, նախազգուշացնում են զեկույցի հեղինակները, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարաշրջանի ավարտը Google-ի համար

Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը հեռանում են Alphabet ընկերության ղեկավար պաշտոններից:

ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ: ՀՀ արտաքին առևտուրը 2019 թ. առաջին կիսամյակին

ՀՀ ԿԲ կիսամյակային հաշվետվությունը ՀՀ ֆինանսական կայունության մասին զեկույցում նշվում է, որ ներմուծման և արտահանման նման զարգացումների պարագայում բարելավվել է առևտրային հաշվեկշիռը՝ կազմելով ՀՆԱ 20.2 %-ը (30.06.2018 թ.` 22.0%-ը):

Ֆիթչի կանխատեսման լուսաբանման հակառակ կողմը կամ ինչ չասվեց հայկական լրատվամիջոցներում

Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ Ամերիկյան վարկանշային կազմակերպության կանխատեսման մեջ կարևոր մի նախապայման անտեսվել է Հայաստանի ԶԼՄ-ներում: