Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մեկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճի պարադոքսը

Վերադարձ լուրերի բաժին

12:16 , 09 Հունվար 2020

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը ներկայացրել է ԱՄՆ դոլարով արտահայտված մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի վրա ազդող գործոնները: Ըստ կենտրոնի մասնագետների՝կարև գործոններից մեկը տնտեսական աճի տեմպն է, որը 2019 թ.-ի համար ըստ կանխատեսումների կազմելու է շուրջ 7-7.5%: Մեկ այլ կարևոր գործոն է մշտական բնակչության թվաքանակի փոփոխությունը, որն ըստ ՀՀ ՎԿ-ի հրապարակած տվյալների 2019 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ 2018թ.-ի նույն ամսվա համեմատ կրճատվել է շուրջ 11,700 բնակչով: ՀՀ դրամի արժևորումն ԱՄՆ դոլարի համեմատ նույնպես դիտարկվել է որպես գործոն: 2018 թ.-ի միջին տարեկան ցուցանիշի համեմատ 2019 թ.-ի ամիսների միջինը փաստում է այն մասին, որ ՀՀ դրամն արժևորվել է:

Հետևաբար, ըստ կենտրոնի, քանի որ ՀՀ դրամն արժևորվել է, բնակչության թիվը կրճատվել, այն, բնականաբար, հանգեցրել է ԱՄՆ դոլարով արտահայտված մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի 2019 թ. ցուցանիշի բարձրացմանը՝ չազդելով բնակչության կենսամակարդակի բարելավման վրա:

Ինչ վերաբերում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսած՝ Հայաստանի, Ադրբերջանի և Վրաստանի ԱՄՆ դոլարով արտահայտված մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշներին, ապա 2019 թ. Հայաստանը զիջել է Ադրբեջանի ցուցանիշին: ԱՄՀ կանխատեսումներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 4530 ԱՄՆ դոլար, Ադրբեջանինը՝ 4690 ԱՄՆ դոլար, Վրաստանինը՝ 4290 ԱՄՆ դոլար:

Եթե դիտարկվում է ՀՆԱ-ն ըստ գնողունակության պարիտետի՝ Հայաստանում այն կազմել է 11.083, Ադրբեջանում՝ 18.615, իսկ Վրաստանում՝ 12.227: Այսինքն՝ Հայաստանը զիջում է նույն Ադրբեջանին և Վրաստանին, ինչն էլ նշանակում է, որ նույն մեկ դոլարով Ադրբեջանում և Վրաստանում նույն ապրանքից ավելի շատ կարելի է գնել, քան ՀՀ-ում: Հետևաբար, ՀՀ-ում կյանքն ավելի թանկ է, քան հարավկովկասյան մնացած երկու երկրներում, ինչն էլ հենց գնողունակության պարիտետի ցուցիչն է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանն ապահովել է ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը

Նոր թողարկման Եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95 տոկոս է՝ հետգնված պարտատոմսերի 6 տոկոսի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը:

Օտարերկրյա ներդրումների ներհոսքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 27,6 տոկոսով

Հայաստանում 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.6 տոկոսով:

Ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա գյուղատնտեսական հողատարածք

Դրանով գյուղացու ֆինանսական ծախսի առնվազն 50%-ը կհոգա պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ կփոխհատուցվի 60%-ով։