Invalid username or password
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ միջազգային համաժողովին մասնակցող ընկերությունները ստորագրվել են ավելի քան 64 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ համաձայնագրեր: Reuters-ը տեղեկացնում է, որ այդ մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:
Նա համաժողովի փակման արարողությանն իր ելույթում հայտարարել է, որ կողմերը կոնսենսուսի են հասել 283 նախագծերի վերաբերյալ: Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ միջազգային համաժողովը տեղի էր ունենում ապրիլի 25-27-ը՝ Պեկինում: Համաժողովին մասնակցում էին պետությունների ու կառավարությունների 37 ղեկավարներ: Մասնակցել է նաև ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
Դիտումներ 987
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ մարդկանց, որոնք օգտվել են այս ծրագրից, բայց չեն օգտվել արտոնյալ ժամանակահատվածից, հնարավորություն է տրվում, որ 6 ամսվա ընթացքում ճկունություն ցուցաբերեն:
Լայնածավալ և բազմակողմանի վերլուծական աշխատանքների ու համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները խափանել են մաքսանենգների ծրագիրը. հերոինը Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով չի հասնի նախատեսված վայր` Արևմտյան Եվրոպա: