Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մեկնարկում է «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» խորագրով մրցույթը

Վերադարձ լուրերի բաժին

17:05 , 06 Նոյեմբեր 2019

Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է ՄՐՑՈՒՅԹ լրագրողների համար՝ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2019թ. հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ ֆինանսաբանկային թեմաներով հեռարձակված հեռուստա և ռադիո հաղորդումները, տպագիր ու առցանց մամուլում լույս տեսած հոդվածները, նյութերը կամ հրապարակումները: Ներկայացված բոլոր նյութերը պետք է լինեն լրագրողական էթիկայի և հեղինակային իրավունքի պահանջներին համապատասխան:

Հրապարակումները պետք է լինեն ֆինանսաբանկային ոլորտի որևէ թեմայի վերաբերյալ համակողմանի և արհեստավարժ վերլուծություններ՝ անկողմնակալ և ապաքաղաքական: Ներկայացված աշխատանքները գնահատվելու են ոլորտի մասնագետներից և փորձագետներից կազմված ժյուրիի կողմից: Հաղթողներին մրցանակներ են շնորհվելու հետևյալ անվանակարգերում` «Լավագույն հեռուստառեպորտաժ», «Լավագույն ռադիոռեպորտաժ», «Լավագույն տպագիր հոդված», «Լավագույն առցանց հոդված»: Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական մրցանակ: Մրցույթի ամփոփումը և մրցանակների հանձնումը տեղի կունենա դեկտեմբերի ընթացքում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մինչև 30.11.2019 ներառյալ իրենց աշխատանքներն ուղարկել competition@uba.am էլ. փոստին՝ վերջինիս թեմա /subject/ պատուհանում համապատասխանաբար նշելով «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ» բառերը: Ներկայացվող աշխատանքների հետ միասին անհրաժեշտ է ուղարկել նաև հրապարակման հղում(ներ)ը, (երբ և որտեղ)՝ նշելով հեղինակ(ներ)ի կոնտակտային տվյալները:

Լրագրողների ներկայացրած հայտերից բացի մրցույթին մասնակցելու են նաև գնահատող հանձնախմբի կողմից իրականացված մամուլի մշտադիտարկումների արդյունքում ընդգրկված այլ աշխատանքներ: Մրցույթը կայանում է ՀԲՄ նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս բանկի Ստեփանակերտ մասնաճյուղը վերսկսում է աշխատանքը

Մասնաճյուղում հաճախորդներին համապարփակ ծառայություններ կմատուցվեն բնականոն ռեժիմով՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9.30-ից մինչեւ 17.00-ը։

Աշխատանքի վարձատրությունը պետական մարմիններում՝ ներառյալ պարգևավճարները

Պարզաբանում է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարությունը: