Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մեկնարկում են Երևան-Բեյրութ ուղիղ չվերթները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

13:38 , 11 Ապրիլ 2017

Ապրիլի 10-ին տեղի է ունեցել  «Արմենիա» ավիաընկերության կողմից Երևան-Բեյրութ-Երևան ավիաչվերթի պաշտոնական բացումը:

Թռիչքին և բացման արարողությանը մասնակցել են ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը, Արմենիա ավիաընկերության գլխավոր տնօրեն  Ռոբերտ Օգանեսյանը, Թալինա Թրավել ընկերության  գլխավոր տնօրեն Տիգրան Մալխասյանը, մասնավոր հատվածից ներկայացուցիչներ և  լրագրողներ:

Հայկական պատվիրակությանը Բեյրութում դիմավորել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Անդրանիկ Գիդանյանը,  Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան  Սամվել Մկրտչյանը, Լիբանանում հայ համայնքի ղեկավար Պողոս  Քուրդիանը, բարձրաստիճան պաշտոնյաներ և  հայ համայնքի ներկայացուցիչներ:

Լիբանանի զբոսաշրջության նախարար Անդրանիկ Գիդանյանը և ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը հանդես են եկել ողջույնի խոսքով՝ երկուստեք կարևորելով չվերթը, երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, զբոսաշրջության զարգացման, երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման, միջմշակութային երկխոսության ապահովման հարցերը:

Մեխակ Ապրեսյանն իր խոսքում նշել է․ «Այս չվերթը  սպասված և անհրաժեշտ էր:   Այն բխում է ՀՀ կառավարության կողմից հայտարարված բաց երկնքի քաղաքականությունից, համաշխարհային շուկային Հայաստանի հասանելիության  բարձրացման անհրաժեշտությունից: Չվերթը մասնավորապես կնպաստի  Հայաստանի և Լիբանանի միջև  առևտրա-տնտեսական կապերի   և զբոսաշրջային փոխադարձ  այցելությոնների առավել ակտիվացմանը»։

Այցի ընթացքում քննարկվել է զբոսաշրջային այցելությունների ակտիվացման նպատակով Հայաստանի և Լիբանանի միջև  համատեղ ծրագրեր մշակելու գաղափարը:

Երևան-Բեյրութ-Երևան չվերթը մինչև ընթացիկ տարվա հունիս կիրականացվի շաբաթական մեկ անգամ,  հունիսից՝ երկու,  իսկ հուլիսից՝ երեք անգամ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն ընդունել է MAYKOR ընկերության ներկայացուցիչներին

MAYKOR-ը խոշորագույն ընկերություն է ՏՏ աութսորսինգի և բիզնես գործընթացների ռուսաստանյան շուկայում

Նշանակվեցին ևս 3 նախարարներ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրերով իրենց նախկին պաշտոններին վերանշանակվեցին ևս 3 նախարարներ։

Առաջին փոխվարչապետն ու երկու փոխվարչապետերը նշանակվեցին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ ՀՀ առաջին փոխվարչապետ է նշանակվել Կարեն Վիլհելմի Կարապետյանը։