Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մեկնարկել է «WCIT 2019»-ի տոմսերի վաճառքը․ դրանք կարելի է ձեռք բերել միայն առցանց

Վերադարձ լուրերի բաժին

12:49 , 21 Մայիս 2019

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի պաշտոնական կայքում մեկնարկել է մասնակցության տոմսերի վաճառքը։ Դրանք կարելի է ձեռք բերել միայն առցանց եղանակով։ Տոմսի արժեքը 695 դոլար է, իսկ «վաղ փուլի» գնորդների համար` 395 դոլար։ Գրանցման «վաղ փուլը» կդադարեցվի 1000-րդ տոմսի վաճառքով։

Միջազգային համաժողովի կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, համաժողովի հիմնադիր WITSA-ի անդամների և հայաստանյան այլ ընկերությունների ներկայացուցիչների համար նախատեսված են տոմսերի հատուկ արժեքներ։

Երևանում տեղի ունենալիք համաժողովին ակնկալվում է հանրային և մասնավոր ոլորտի ավելի քան 2500 գործիչների մասնակցություն՝ շուրջ 60 երկրից։ Վերջին 10 տարում ՏՏ համաշխարհային համաժողովն առաջին անգամ է տեղի ունենալու Եվրոպայում։ 1,5 ամսում 1500-ից ավելի կազմակերպությունների ու անհատների նախնական գրանցում է տեղի ունեցել։

***
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային երեք մարզերում զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

Այս պահին Եվրամիությունը ՀՀ կառավարության հետ քննարկում է նաև համայնքների աջակցության ծրագիր:

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

Հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 64.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 86.5 մլն ԱՄՆ դոլար:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում

ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն առցանց տեղեկատվական ռեսուրս» անվանակարգում՝ Ռիսկերի կառավարման համակարգի շրջանակում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործիքակազմի համար: