Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մեկնարկել է Pahest33-ի և Santafe-ի համատեղ «Ապագա խոհարարներ» ծրագիրը

Վերադարձ լուրերի բաժին

12:39 , 26 Փետրվար 2019

Շեֆ խոհարարի նրբաճաշակ ու յուրահատուկ մասնագիտությունն արդեն հասանելի է բոլորին։ Մեկնարկել է Pahest33 կոնցեպտային բար ռեստորանի և Santafe սրճարանի համատեղ՝ «Ապագա խոհարարներ» դասընթացների շարքը։ Այն 3 ամսվա ճամփորդություն է խոստանում 12 ակտիվ երիտասարդի համար, ովքեր Երևանի լավագույն շեֆ խոհարարներից մեկի՝ Արթուր Եսայանի մենթորությամբ, կուսումնասիրեն պրոֆեսիոնալ խոհանոցի առանձնահատկությունները։ Դասընթացների մասնակցությունն անվճար է, և այն իրականացվում է Pahest33-ի և Santafe-ի ոլորտի զարգացման առաքելության շրջանակում։

2.GLXY-Pahest33

«Հայաստանում սննդի սպասարկման ոլորտը շարունակում է մեծ բաց ունենալ, քանի որ չկան դպրոցներ, ծրագրեր կամ կոմիտեներ, որոնք կկազմակերպեն սննդի սպասարկման ոլորտի ուսուցումը միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Ուստի մեզ մնում է սեփական ուժերով լրացնել այս բացը՝ ստեղծելով նման ծրագրեր, որոնք ապագա խոհարարներին բազային պատրաստվածության են բերում»,-ասում է Pahest33 և Santafe-ի շեֆ Արթուր Եսայանը, ով տասնյակ տարիներ վարել է Հայաստանի և արտերկրի լավագույն ռեստորանների խոհանոցը։

«Ապագա խոհարարներ» դասընթացների շարքը դիմորդների մեծ բանակ է ունեցել։ 12 մասնակիցներն ընտրվել են ավելի քան 100 դիմորդներից։ Դասընթացին մասնակցության հնարավորություն է ընձեռվել ինչպես ուսումնական հաստատություններում կրթություն ստացող ապագա խոհարարներին, այնպես էլ նրանց, ովքեր չունեն ո՛չ տեսական, ո՛չ պրակտիկ գիտելիք խոհարարության ոլորոտում, բայց փոխարենն ունեն սեր և ձգտում ոլորտում իրենց ուժերը փորձելու։

4.GLXY-Pahest33

«Երբեք չէի պատկերացնի, որ կանաչի մշակելուց մինչև բրինձ եփելու պրոցեսը կարող է այսքան հետաքրքիր ու կլանող լինել: Խոհանոցը արվեստի առանձին ճյուղ է ինձ համար, որովհետև անվերջ բացահայտելու հնարավորություն կա»,-ասում է դասընթացի մասնակիցներից Նարի Ներսիսյանը։

5.GLXY-Pahest33

«Մեր նպատակը բոցավառվող աչքերով տաղանդների բացահայտումն է՝ ավելացնելով նրանց սերը խոհանոցային արվեստի ու առհասարակ սպասարկման ոլորտի հանդեպ։ Անխոս, դասընթացի ավարտին մասնակիցներից մենք կընտրենք նաև մեր ապագա թիմակիցներին, բայց նպատակը շատ ավելի մեծ է. պատրաստել նոր ու գրագետ կադրերի, կիսվել փորձով, գիտելիքով, ինչը կնպաստի ռեստորանային մշակույթի զարգացմանը Հայաստանում»,-նշում է Santafe Café և Pahest33-ի Մարդկային ռեսուրսների պատասխանատու Ջուլիետա Ասատրյանը։

6.GLXY-Pahest33

Pahest33 կոնցեպտային բար ռեստորանը և Santafe սրճարանը հանդես են գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, որը հիմնադրվել է 1999-ին, և գործունեության 20 տարվա ընթացքում կարողացել է դառնալ Հայաստանի ամենապատասխանատու գործատուներից մեկը իր ավելի քան 3000 աշխատակիցների համար։ «Գալաքսի» ընկերությունների խումբը գործունեություն է ծավալում առևտրի և սպասարկման, անշարժ գույքի և շինարարության, հեռահաղորդակցություն և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում՝ հանդիսանալով Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը և միայն նախորդ տարի իրականացնելով ավելի քան 27 միլիոն դոլարի հարկային վճարումներ։ «Գալաքսի» ընկերությունների խմբի կառավարման խորհուրդը ղեկավարում են Արամ Խաչատրյանը, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները։

7.GLXY-Pahest33

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանում կկառուցվի 54 մլիլարդ դրամ արժողությամբ «Վերածնունդ» երիտասարդական ավանը

Երևանի Մոնթե Մելքոնյան, 44 հասցեում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավան: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության շնորհիվ ընդամենը մի քանի տարի հետո 6,7 հա ընդհանուր մակերեսով հողամասը կդառնա լիարժեք բնակության վայր իր բոլոր հարմարություններով: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանն ասել է, որ շենքերը լինելու են սեյսմակայուն: «Բնապահպանության տեսանկյունից բոլոր փաստաթղթերն […]

Թողարկվել է «Գալուստ Գյուլբենկյան-150» հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ մարտի 22-ից շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը: «Գալուստ Գյուլբենկյան-150» Դիմերես` հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը: Դարձերես` Գ. Գյուլբենկյանի դիմանկարը և նրա ստորագրությունը: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 10 000 դրամ Մետաղը և հարգը ոսկի 900 Քաշը 8,6 գ […]

Երևանի 2019 թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա

Երևանի բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: Փոփոխությունների պատճառը քաղաքում իրականացնելիք մեծածավալ աշխատանքն է: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Նախատեսված 8 միլիարդի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ […]