Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մեկնարկել է «INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողովը

Վերադարձ լուրերի բաժին

13:29 , 22 Ապրիլ 2016

Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում աշխատանքն սկսեց «INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողովը: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, քննարկման թեմաներն են` Հայաստան-Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցությունը, ինչպես նաև կլինեն Հայաստանի համար 2016-2018 թվականների տնտեսական կանխատեսումներ:

«INVEST ARMENIA 2016» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանի խոսքով՝ համաժողովի նպատակն է ներկայացնել Հայաստանի տնտեսության ներդրումային հնարավորությունները, հեռանկարները և փորձել արտերկից գործարարաներ հրավիրել Հայաստան:

Համաժողովին մասնակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, Հայ-իրանական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը, պաշտոնատար այլ անձինք և գործարարներ:

«BPA» ընկերությունն արդեն երկրորդ տարին է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ կազմակերպում է «INVEST ARMENIA» համաժողովը:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: