Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մեկնարկել է «4-րդ ինդուստրիալ հեղափոխություն` ուղի դեպի արդյունավետ և ինովացիոն կառավարում» համաժողովը

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

19:56 , 04 Մայիս 2016

Մայիսի 4-ին Երևանում մեկնարկել է «4-րդ ինդուստրիալ հեղափոխություն` ուղի դեպի արդյունավետ և ինովացիոն կառավարում» խորագրով համաժողովը: Համաժողովի նպատակն է` ներկայացնել բարձր տեխնոլոգիաների և նորարարական լուծումների կիրառման համաշխարհային փորձը կառավարման ոլորտում գործող պետական մարմինների և պետական հատվածի կազմակերպությունների համար:

Համաժողովի բացմանը ելույթ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: ՀՀ կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին` էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է ոլորտի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչն էլ կարևորելով ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը ճանաչել է գերակա ուղղություն:

– Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանը դիտարկում է որպես իր տնտեսական աճի գրավական: Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի լուրջ մրցակցային առավելություններ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ այլ երկրների համեմատ: Ներկայում ՀՀ կառավարության կողմից մասնավոր հատվածի հետ համատեղ հաջողությամբ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, արտահանման և ներդրումների ծավալների ավելացմանը, վերազգային կազմակերպությունների ներգրավմանը, ոլորտի տարածքային համաչափ զարգացմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու կրթական կարողությունների հզորացմանը, ինչն իր հերթին խթանում է համաշխարհային տեխնոլոգիական քարտեզին Հայաստանի կայուն դիրքավորմանը, – նշել է Արծվիկ Մինասյանը:

Երկօրյա համաժողովի ընթացքում ոլորտի փորձագետները հանդես կգան թեմատիկ ուղղվածություններով` անդրադառնալով նաև բարձր տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ազդեցությանը առողջապահության, կրթության, ազգային անվտանգության ոլորտներում:

Համաժողովն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ, կազմակերպիչներն են Microsoft կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը և Դոմ-Դենիել ընկերությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ