Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մեկնարկել է տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրմանն ուղղված աշխատանքը

Վերադարձ լուրերի բաժին

17:43 , 03 Հունիս 2019

2020 թվականի հունվարի 1-ից գործելու են ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված տրանսֆերային գնագոյացման կարգավորումները։ Այդ կապակցությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել են տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառումն ապահովող աշխատանքները: Այդ մասին b4b.am-ին հայտնեց ՊԵԿ մամուլի ծառայությունը: ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, ծրագրերի և ոլորտի փորձագետների հետ համատեղ մշակվել են մի շարք իրավական ակտերի նախագծեր, որոնք առաջիկայում կներկայացվեն շահագրգիռ կողմերի քննարկմանը։ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի (Good Governance Fund) «Աջակցություն հարկային համապատասխանության բարելավմանը» ծրագրի շրջանակում արդեն մշակվել են տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառման, պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման, ինչպես նաև փոխհամաձայնեցման ընթացակարգի իրականացման կարգերը։ Նախագծերի վերաբերյալ մասնագիտական դիրքորոշում են ներկայացրել նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ինչպես նաև «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում Իտալիայի եկամուտների գործակալության՝ տրանսֆերային գնագոյացման գծով փորձագետները։

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառումն ապահովող աշխատանքների գործընթացում կարևորվում են նաև հարկ վճարողների անմիջական մասնակցությունը և դիտարկումները։ Այդ նպատակով Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ և «Աջակցություն հարկային համապատասխանության բարելավմանը» ծրագրի շրջանակում մի շարք հարկ վճարողների հետ պարբերաբար կազմակերպվում են աշխատանքային հանդիպումներ՝ քննարկելու տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրմամբ պայմանավորված հնարավոր խնդիրները, առաջարկվող լուծումները և այլն։ Շարունակական հանդիպումների նպատակն է՝ սահուն և արդյունավետ կազմակերպել տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրումը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: