Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մեկնարկել է ՎՏԲ Լիգա ֆուտբոլային մրցաշարը

Վերադարձ լուրերի բաժին

16:27 , 09 Նոյեմբեր 2018

Նոյեմբերի 8-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից նախաձեռնած, նախարարությունների միջև կայանալիք «ՎՏԲ Լիգա» ֆուտբոլային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Մրցաշարին մասնակցում են հետևյալ թիմերը`

– ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության:

– ՀՀ Գյուղատնտեսության նախարարության,

– ՀՀ Պաշտպանության նախարարության,

– ՀՀ Կրթության և գիտության նախարարության,

– ՀՀ Ոստիկանության,

– ՀՀ Սփյուռքի նախարարության,

– ՀՀ Տարածքային կառավարման և զարգացմաննախարարության,

– ՀՀ Ֆինանսների նախարարության,

Մրցաշարի բացման արարողության հյուրերին ողջունեցին և անցկացրեցին ՎՏԲ Լիգայի գնդակի սիմվոլիկ փոխանցումը սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի ժ.պ, Գաբրիել Ղազարյանը և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը:

Արարողությանը հյուրերի համար պարային համարով հանդես եկավ գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականը: Իսկ «ՎՏԲ Լիգա-ն» մեկնարկեց Գյուղատնտեսության նախարարության և Ֆինանսների նախարարության թիմերի խաղով:

Լիգա ՎՏԲ մրցաշարի, որի եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, մրցանակային ֆոնդը բաշխված է հետևյալ կերպ.

1 -ին մրցանակային տեղ՝1 000 000 ՀՀ դրամ

2 -րդ մրցանակային տեղ՝ 700 000 ՀՀ դրամ

3-րդ մրցանակային տեղ՝ 500 000 ՀՀ դրամ.

ՎՏԲ-Հայաստան Բանկը մաղթում է բոլոր թիմերին հետաքրքիր և դիտարժան խաղ, հաջողություն և հաղթանակ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն հաստատեց 2019 թվականի բյուջեի նախագիծը

Նախագծին կողմ քվեարկեցին 61, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 2 պատգամավորներ։ Որոշումն ընդունվեց։

ԱԺ արտահերթ նիստում քվեարկության է դրվելու 2019թ. պետբյուջեի նախագիծը (ՈՒՂԻՂ)

Ազգային ժողովն այսօր վերսկսել է արտահերթ նիստի աշխատանքները: Նիստի ընթացքում քվեարկության է դրվելու 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Բերդ» շենքը ձեռք բերելու առաջարկ է ստացել շահագրգիռ ներդրողից` «Ի էմ Սի» ընկերությունից