Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Վերադարձ լուրերի բաժին

14:02 , 14 Մայիս 2018

Սոչիում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Քննարկման առանցքում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաներն են։ Ինչպես Սոչիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիպումն անցկացվում է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստից առաջ։

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, վարչապետի օգնականներ Վարուժան Ներսեսյանը, Ռուբեն Ռուբինյանը և ԱԳՆ խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը։

Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը, ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։

Աշխատանքային այցի ընթացքում տեղի են ունենալու նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղըրղզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի հետ:

* * *

ՀՀ վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանին առաջինը շնորհավորական հեռագիր է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այնուհետև կողմերն ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ փոխանակվել են փոխադարձ շնորհավորանքներով։ Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և ինտեգրացիոն գործընթացների խորացման ուղղությամբ: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հարցերն առավել մանրամասնորեն քննարկել ԵԱՏՄ անդամ-պետությունների ղեկավարների՝ մայիսի 14-ին կայանալիք նիստի շրջանակներում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում կքննարկվեն ԵԱՏՄ ներքին շուկայի առավել զգայուն հարցերը

ԵԱՏՄ-ի Ներքին շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեն քննարկել է Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ առեւտրի առավել զգայուն խնդիրները և դրանց լուծմանն ուղղված հարցերը:

Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառություն. Ծավալն աճել է, կշիռը նվազել

2018 թվականի հունվար-մայիսին Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը կազմել է 855 մլն դոլար