Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մեկնարկել է «ՆերՈՒԺ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագիրը

Վերադարձ լուրերի բաժին

21:44 , 17 Դեկտեմբեր 2019

Դիլիջանի UWC միջազգային դպրոցում մեկնարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «ՆերՈՒԺ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագիրը: Արդեն երկրորդ անգամ իրականացվող ծրագրին մասնակցում է աշխարհի 17 երկրից ընտրված 47 տեխնոլոգիական սթարթափից թվով 80 մասնակից:

«Հավաքվել ենք երկրորդ անգամ «ՆերՈՒԺ» ծրագիրը մեկնարկելու համար: Երկու կարևոր բաղադրիչ ունի այս ծրագիրը. դրանք են` տնտեսության զարգացումը ստարտափերի միջոցով և հայրենադարձությունը: Այսօր մենք ականատես ենք լինում հայրենադարձության մի տարատեսակի: Փաստորեն, մարդիկ, ովքեր իրենց ստարտափ ծրագիրը կարող են իրականացնել աշխարհի ցանկացած երկրում, նախընտրում են դա անել Հայաստանում: Սա արդեն մեծ հաղթանակ է մեզ համար»,- ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Քառօրյա ծրագրի մասնակիցներից լավագույնները կստանան դրամաշնորհներ՝ իրենց սթարթափների իրականացման համար: «Մենք շատ կարևոր մի բան ենք արձանագրել, որ յուրաքանչյուր սփյուռքահայ իր մտքում, սրտում և հոգում միշտ ունի մի երազանք` ի վերջո իր մայր հողին ինչ-որ կերպ կապվելու: Մենք այս ծրագրով մի հրաշալի հնարավորություն ենք տվել այն մարդկանց, որոնք այդպիսի մտադրություն ունեին, ֆինանսավորել իրենց` Հայաստանում ստարտափ հիմնադրելը: Դա վերաբերում է այն մարդկանց, որոնք ունեն նորարական միտք, որոնք որևէ կերպ ցանկանում են կապվել իրենց մայր հողին, որոնք նոր հնարավորություն են ման գալիս»,- նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Ծրագրի մրցանակային ֆոնդը կազմում է 80 մլն դրամ, որից սթարթափներին կտրամադրեն 15-30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհներ: Մրցանակ ստացող սթարթափներից պահանջվում է գրանցել իրենց սթարթափը Հայաստանում: «ՆերՈՒԺ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագիրը կամփոփվի դեկտեմբերի 20-ին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: