Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մեկնարկել է մինչև մեկ մեգավատ հզորությամբ երրորդ արևային համակարգային կայանի շինարարությունը

Վերադարձ լուրերի բաժին

11:54 , 15 Մարտ 2017

Հայաստանում արևային կայանների կառուցումը աստիճանաբար թափ է հավաքում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում մեկնարկել է մինչև 1 մեգավատ հզորությամբ երրորդ արևային համակարգային կայանի շինարարությունը։

Անցած տարվա վերջին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության առաջարկությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագին սահմանեց մինչև 1 մեգավատ հզորությամբ արևային կայանների համար։ Դրանով ամբողջացավ ոլորտում գործունեության դաշտը, ինչից հետո, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի հավաստմամբ՝ հետաքրքրությունները ոլորտի նկատմամբ էապես ավելացել են.
-Անցած մեկ ամսում սկսվել է նման երեք կայանի շինարարություն։ Ակնկալվում է, որ առաջիկայում դրանց թիվը կհամալրվի նորերով։

Նախնական հաշվարկներով, նման կայանի կառուցումը կտևի մինչև մեկ տարի, որի ներդրումային արժեքը գնահատվում է շուրջ 1 մլն դոլար։

Արևային կայանների կառուցման նկատմամբ լուրջ հետաքրքրություններ ունեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ներդրողները։ Ըստ Հայկ Հարությունյանի, օրերս Վայոց Ձորի մարզի լեռնային տարածքներից մեկում սկսվեցին մինչև 1 մեգավատ հզորությամբ հերթական արևային կայանի կառուցման նախագծման և նախապատրաստման աշխատանքները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ:

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը

Ամփոփելով՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները՝ լրամշակել նախագիծը և ներկայացնել կառավարության հաստատմանը:

Ակցիա «Cash Back մինչեւ100%»` ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa քարտապանների համար

Ակցիայի շրջանակներում կգործեն նաև զեղչեր Visa քարտերի տարեկան սպասարկման վճարների գծով: