Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մեկնարկել է մարդկային ռեսուրսների կառավարմանը նվիրված՝ տարածաշրջանային 7-րդ համաժողովը (տեսանյութ, լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

15:08 , 28 Սեպտեմբեր 2018

Հայաստանում մեկնարկել է մարդկային ռեսուրսների կառավարմանը (ՄՌ) տարածաշրջանային հերթական՝ յոթերորդ համաժողովը: Այն կազմակերպվել է Cascade People & Business ընկերության և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով և կրել «Խաղային մոտեցումներ բիզնեսում կամ արագ նավարկության մրցույթ» խորագիրը: Ինչպես միշտ, այս անգամ ևս, համաժողովում բարձրացվել են ոլորտի առավել կարևոր ու անհրաժեշտ հիմնահարցերը:

vvv04

Ոլորտի ամենասպասված տարեկան միջոցառմանը մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 200  մասնակից՝ ավելի քան 15 երկրից: Նրանց թվում եղել են ՄՌ ղեկավարներ, գործադիր տնօրեններ, մարզիչներ, խորհրդատուներ  և այլ շահառուներ՝ տեղական ու միջազգային 60  կազմակերպությունից:

Այս տարի համաժողովը հյուրընկալել է միջազգային ճանաչում ունեցող 25 խոսնակի՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆիլիպիններից և Լեհաստանից: Երկօրյա համաժողովի ընթացքում, նրանք ներկայացել են ելույթներով և վարպետության դասերով:

«Տարածաշրջանային համաժողովը փորձի փոխանակման հիանալի հարթակ է մասնակիցների համար: Յուրաքանչյուր տարվա համաժողովի խորագիրն ընտրվում է անցած տարիների հարցումների հիման վրա: Այս տարվա համաժողովն ամբողջությամբ նվիրված է խաղին և բիզնեսում խաղային լուծումներին: Մենք խոսում ենք խաղային լուծումների մասին մեր մասնագիտության շրջանակներում՝ հավաքագրման, խմբային աշխատանքի մեջ, աշխատավայրում, ուսուցման պրոցեսում, մոտիվացիոն համակարգում և այլն: Ունենք հիանալի խոսնակներ  և շատ հետաքրքիր ծրագիր»,- ասել է Cascade People & Business ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ՝ Արփի Կարապետյանը:

vvv02

«Մարդկային ռեսուրսների դերը յուրահատուկ է և չափազանց կարևոր: Այն ինքնատիպ կամուրջ է ընկերության աշխատակիցների և հասարակության միջև: Կամուրջ, որտեղ երթևեկությունն իրականացվում է ոչ թե մեկ, այլ մի քանի ուղղությամբ: ՄՌ կառավարման հիմքում պետք է լինի ճկուն մոտեցումը և ապահովումը ոչ միայն աշխատակազմի, այլև ընկերության զարգացումը, նպաստի աշխատանքում յուրաքանչյուրի ներգրավվածությունը, ընկերության մրցակցային առավելությունների խթանմանը և դառնա արժեհամակարգ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«GIZ-ի կողմից իրականացվող ՄՀԶ ՄԿՈւ ծրագիրն արդեն երկրորդ անգամն է, ինչ աջակցում է համաժողովի անցկացմանը՝ մարդկային կարողությունների զարգացմանն ուղղված իր միջոցառումների շրջանակում:  Այս տարվա թեման շատ կարևոր և արդիական է մեզ համար: Գործելով Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ մեր նպատակներից է աջակցել նորարարական թվային լուծումների ներդրմանը մասնավոր հատվածում՝ այդ ոլորտի կայունությունն ու մրցունակությունն ապահովելու համար: Մենք վստահ ենք, որ այս համաժողովը, որը մի սեղանի շուրջ է համախմբել տեղացի և տարածաշրջանային փորձագետների, ևս մեկ շոշափելի քայլ կգրանցի այս ուղղությամբ», ասել է ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն:

vvv04

Համաժողովի շրջանակներում ներկայացվել է «Teamification» հավելվածը, որը հիմնված է նոր տեխնոլոգիաների վրա և մշակվել ու ներդրվել է M.In.D ստարտափի և Cascade People & Business ընկերության համատեղ ջանքերով:

Համաժողովի գլխավոր գործընկերներն են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը և «ՌԻԲՈԿ» սպորտային ակումբը: Համաժողովին աջակցել են նաև «ԷյչԷսԲիՍի Հայաստան» բանկը, «Գերմանիայի միջազգային համագործակցություն» ընկերությունը (GIZ)` «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի հետ միասին, «ՊիքսԱրտ» ընկերությունը, «Հատիք» տպարանը, «Սքիլ Էյ Էմ» ընկերությունը, «Արմենիա Վայն» գործարանը:

Cascade People & Business – ը Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարման առաջատար խորհրդատվական ընկերություն է՝ գործելով «Ամեն ինչ ՄՌ ոլորտում և ոչինչ ՄՌ ոլորտից դուրս» սկզբունքով: Իր գործունեության 10 տարիների ընթացքում, համագործակցելով ավելի քան 500 տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ, ընկերությունը փոփոխություն է բերում և ձգտում կատարելության ՝դառնալով նշաձող օրեցօր աճող ու զարգացող ՄՌ համայնքի համար:

Հայաստանի ՄՌ ասոցիացիան սկսած 2008թ.-ից մինչ օրս ունի 60-ից ավելի անդամ ավելի քան 40 ընկերություններից և նպատակ ունի համախմբելու ոլորտի առաջատար մասնագետներին ՄՌ ոլորտի հանրայնացման, մասնագիտական զարգացման, ՄՌ ակումբի գործնական հանդիպումների ու մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) դաշտի բարելավման միջոցով:

Կայացած միջոցառման խոսնակների, վարպետության դասերի և մանրամասների մասին կարող եք հավելյալ տեղեկանալ համաժողովի կայքից՝ www.hrconference.biz

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:

06.12.2019: ԿԲ նախագահի այցը Վիենա

Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:

Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ

Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: