Invalid username or password
Հայաստանի ստարտափ ակադեմիան սկսել է «Traction» ծրագրի առաջին շրջանը: 10-շաբաթյա ծրագիրը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ որոշակի արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը և ներդրումներ ներգրավել։ Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։
Հայաստանի ստարտափ ակադեմիա նախաաքսելերացիոն ծրագիրը 5 շրջափուլերի ընթացքում ունեցել է 65 շրջանավարտ ընկերություն։ Ընդհանուր առմամբ, ծրագրի անցկացման 2,5 տարիների ընթացքում ծախսվել է մինչև 250 հազար եվրո, այնինչ ծրագրի շրջանավարտները արդեն իսկ ներգրավել են ավելի քան 3 միլոն եվրոյի ներդրում: Հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացման հետ մեկտեղ ընկերություններն սկսում են հանդիպել նոր և ավելի մեծ դժվարությունների ու մարտահրավերների: «Traction» ծրագրի ստեղծումը պայմանավորված է էկոհամակարգի նման փուլում գտնվող ընկերություններին աջակցող կառույցներ ունենալու պահանջով։
10-շաբաթյա ծրագրի ընթացքում մասնակից ստարտափները հնարավորություն կունենան անմիջականորեն աշխատել վաճառքի և աճի հաքինգի (Growth Hacking) ասպարեզում առաջատար մասնագետների հետ, սահմանել և հաստատել իրենց աճի հնարավոր ուղիները, կատարելագործել և վավերացնել իրենց ռազմավարությունները, ստանալ աջակցություն ներդրումներ ներգարվելու և միջազգային շուկաներում ընդլայնվելու համար։ Covid-19 համաճարակի պայմաններում ծրագիրը կանցկացվի հեռավար կարգով։ Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հասանելի են այստեղ։
Ծրագրի մեջ ներգրավված է 9 ստարտափ, որոնք նորարարության թարմ ալիք են բերում կրթական տեխնոլոգիաների, տրանսպորտի, մարդկային ռեսուրների կառավարման, մարքեթինգի և այլ ոլորտներում:
«Traction» ծրագրի առաջին շրջանի մասնակից ընկերություններեն են՝
Դիտումներ 683
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:
Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են: