Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մեկնարկել է «Իմ ֆինանսների ամիս» (ԻՖԱ) 2017 ծրագիրը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

16:12 , 19 Ապրիլ 2017

ՀՀ կենտրոնական բանկը՝ գործակցելով մի շարք ֆինանսական կառույցների հետ, հայտարարել է «Իմ Ֆինանսների Ամիս» 2017 (ԻՖԱ 2017) ծրագրի մեկնարկը:

Իմ Ֆինանսների Ամիս» 2017 ծրագիրը ֆինանսական ոլորտի ամենաինտերակտիվ, և կրթական բնույթի ծրագրերից մեկն է: Արդեն 4-րդ տարին իրականացվող ծրագրի նպատակն է հասարակության շրջանում անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման կարեւորումը եւ ֆինանանսական կրթման մակարդակի բարձրացումը

Ծրագիրը նախատեսված է Երևանի և մարզերի բնակիչների համար, վերջինիս թիրախը տարբեր մասնագիտություններ ունեցող անձինք են՝ աշակերտներ, ուսանողները, կանայք, ուսուցիչներ և այլք:

«Կենտրոնական բանկը ընդգծում է ֆինանսական կրթման կարևորությունը: Մեզ համար կարևոր է նաև գտնել նորարարական, ստեղծագործ, գրավիչ ուղիներ և գործիքներ՝ ֆինանսական կրթման մակարդակը հասարակության լայն շրջանակում բարձրացնելու համար, հետևաբար այս տարի ևս իրականացվում են, ինչպես հասարակության կողմից արդեն սիրված, այնպես էլ նոր միջոցառումնե»- նշել է Արմենուհի Մկրտչյանը՝ ՀՀ ԿԲ Սպառողների Շահերի Պաշտպանության և Ֆինանսական Կրթման Կենտրոնի ղեկավարը:

«Իմ Ֆինանսների Ամիս» 2017 ծրագրի շրջանակում ապրիլի 19–մայիսի 26-ը կազմակերպվող միջոցառումներին ներգրավվածները կմասնակցեն.

– ֆինանսական շրջագայության, որի ժամանակ կայցելեն ֆինանսական տարբեր կառույցներ,

– տարբեր ֆինանսական թեմաներով մեկժամյա բաց սեմինարներին,

– ֆինանսական թեմաներով բանավեճերի մրցաշարին,

– միջհամալսարանական ինտելեկտուալ առաջնությանը,

– լուսանկարչական, նկարչական, ինֆոգրաֆիկայի և վերամշակման մրցույթներին,

– փողի միջազգային շաբաթ ծրագրին, որը մեկնարկել է մարտի 17-ին եւ տեւելու է մինչեւ ապրիլի 22-ը,

– ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթին,

– ֆինանսական թեմաներով ակումբային քննարկումներին:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը  իր խոսքում նշել է, որ «Իմ Ֆինանսների Ամիս» 2017 ծրագրի միջոցառումները ուղղված են լինելու գիտելիքների և հմտությունների ուժեղացմանը, օրինակ՝ ինչպես կատարել արդյունավետ խնայողություններ, պլանավորել եկամուտներն ու ծախսերը, խուսափել պարտքի բեռից, ուր և ում դիմել իրավունքները պաշտպանելու համար, ինչպես խուսափել ֆինանսական զեղծարարություններից և այլն: Նա նաև կարևորել է ֆինանսական կազմակերպությունների դերը ծրագրում՝ հավելելով, որ հարկավոր է ջանքեր գործադրել, որպեսզի հասարակությունը ավելի հստակ պատկերացում կազմի ֆինանսական կառույցների և նրանց կողմից մատուցվող ծառայությունների մասին:

Ծրագրի իրականացմանը նպաստել են Հայաստանի բանկերի միությունը, ՀՀ Վարկային կազմակերպությունների միությունը, Երևանի Քաղաքապետարանը, Ֆինանսական համակարգի  հաշտարարի  գրասենյակը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, Կենսաթոշակային հյամակարգի իրազեկման կենտրոնը, Սիվիտաս Արմենիա, ՔԱՐԴ հիմնադրամ, Հայաստանի պատանեկան նվաճումներ ՀԿ-ը, ԱՅԲ հիմնադրամը, Ազգային Հիփոթեկային Ընկերություն, Հայաստանի գիտակների ասոցացիան, Եվրոպական երիտասարդական պառլամենտը, Երեխաների եւ երիտասարդների ֆինանսների միջազգային կազմակերպությունը, Երևանի և մարզերի ԲՈՒՀ-երը, ինչպես նաև այլ ֆինանսական կառույցներ (Գլոբալ Կրեդիտ ՈՒՎԿ, ՓՄՁ ներդրումների ՈՒՎԿ, Հայէկոնոմ բանկ, Ինեկոբանկ, Կոնվերս բանկ, ԱԳԲԱ լիզինգ, Ինգո Արմենիա, Ռոսգոստրախ Արմենիա, Նաիրի Ինշուրանս, Կամուրջ ՈՒՎԿ, Պրոմեթեյ բանկ, Հայբիզնես բանկ):

Ծրագրի և ծրագրի մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է https://www.abcfinance.am կայքում, ինչպես նաև համանուն Facebook-յան և Twitter-յան էջերում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ճապոնական խորհրդատվական ընկերությունը կօգնի ՀՀ մարզերը վերազինել միջազգային չափորոշիչներին համապատասխան հրշեջ գույքով

Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 25-ին ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար պարոն Ֆուշիմի Կատսուտոշիի գլխավորած պատվիրակությանը

«Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» խորագրով հայ-իրանական համաժողովի ավարտին ստորագրվել է երեք հուշագիր

Սեպտեմբերի 22-ին Երևանում մեկնարկած «Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» խորագրով հայ-իրանական երկօրյա համաժողովի ավարտին ստորագրվել է երեք հուշագիր։

«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգից օգտվել է 54 550 քաղաքացի

«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգը ֆիզիկական անձանց համար դյուրինացրել է սահմանահատման գործընթացը,