Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Մեծ կասկածով ընդունեց ինձ պետական համակարգում». Արմեն Դարբինյան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

10:34 , 05 Մարտ 2018

ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս լուսանկարն ու գրառում է կատարել՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ։

«Վազգենի ծննդյան օրն է այսօր՝  բոցավառ մի մարդու, ուղնուծուծով Հայ, ամբողջովին ազգային, բնույթով՝ պետական, ոգով՝ խենթ ու խելառ։ Ոչ մի կեղծ արտահայտություն դեմքին կամ մտքերում. եթե սիրում ու ընդունում էր, ապա` ամբողջությամբ, սրտի խորքում, եթե չէր ընդունում, բռնկվում էր անմիջապես, ու նորից՝ անկեղծության ամենախորը աստիճանի:

Մեծ կասկածով ընդունեց ինձ պետական համակարգում՝ վառոդի հոտը չիմացող «աչկարիկի» տեղ էր դրել: Ամեն ինչ փոխվեց, երբ միասին գնացինք կրակելու, հետո ֆուտբոլն էր, հետո Բաշ-Ապարանի անձրևն ու ցեխը 1998-ի մայիսի 28-ին. բառիս բուն իմաստով լողացանք այդ օրը ցեխաջրում միասին…

Թերահավատությունից՝ Եղբայրություն, սա է եղել մեր համատեղ ընթացքը։ Երկուսիս համար էլ հոգեբանորեն ամենածանրը, իհարկե, Վարչապետության փոխանցումն էր և Վազգենի՝ «Ուզում եմ, որ միասին լինենք»-ը… Ես հակաճառում էի ու չէի համաձայնվում։ Արդյունքում իմ՝ Իր կառավարության կազմում հայտնվելու մասին իմացա «Հայլուր»-ից։ Հետո «Երազ իմ երկիր, Հայաստանն» էր, որ երգում էինք զուգերգով, շատ անգամներ… Շատ է պակասում Վազգենի Շիտակությունը այսօր մեզ, ամենուրեք…

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ԵՂԲԱՅՐ ԻՄ»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։

Հայաստանը «Սու-30ՍՄ» կործանիչները կստանա ռուսաստանյան ներքին գներով. գործարքն իրականացվել է ՀԱՊԿ-ի շրջանակներում

Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր են կնքել «Սու-30ՍՄ» 4 բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու մասին , որոնք Հայաստանի զինված ուժերը պետք է ստանան 2020 թվականին

Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել ՍՈՒ–30ՍՄ բազմաթիրախային կործանիչներ. Sputnik Արմենիա

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 1–ին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ ինքնաթիռներ ձեռք բերելու գործընթացը մոտ է ավարտին։