Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մեծ Բրիտանիան մինչև 2040 թվականն ամբողջությամբ անցում կկատարի էլեկտրամոբիլների

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

17:05 , 26 Հուլիս 2017

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է 2040 թվականից արգելք սահմանել ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների վաճառքի վրա: Արգելքը կտարածվի նաև հիբրիդային ավտոմեքենաների վրա, քանի որ վերջիններս նույնպես օգտագործում են բենզինային և դիզելային մարտկոցներ, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:
Այսօր սպասվում է նաև բրիտանական կառավարության պաշտոնական հայտարարությունը տվյալ առնչությամբ:

Փորձագետները կարծում են, որ ավտոմեքենաների պահանջարկը, որոնք աշխատում են բենզինով կամ դիզելով, զգալի կկրճատվի արդեն մոտ ժամանակներս:
Չնայած նրան, որ էլեկտրաշարժիչով կամ հիբրիդային շարժիչներով ավտոմեքենաների ընդհանուր մասնաբաժինը դեռ մեծ չէ ընթացքի սահմանափակ լինելու ու թանկ արժեքի պատճառով, հենց դրա վրա են շեշտը դնում բազմաթիվ ավտոկոնցեռններ:

Մասնավորապես, Volvo-ն պատրաստվում է դադարեցնել ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների վաճառքը ու ամբողջությամբ անցում կատարել էլեկտրամոբիլների ու հիբրիդների արդեն 2019 թվականին:

Ավելի վաղ մինչև 2040թ. երկրում բենզինով ու դիզելային շարժիչներով ավտոմեքենաների վաճառքի կասեցման մասին հայտարարել էր Ֆրանսիայի էկոլոգիայի նախարար Նիկոլա Յուլոն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս

Եվրանեսթում հունիսի 25-29-ը տեղի ունեցած լիագումար նիստից Հայաստանի պատվիրակությունը գոհ է վերադարձել։

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։