Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մեծ Բրիտանիան Հայաստանում կունենա ազգությամբ հայ դեսպան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

17:16 , 12 Օգոստոս 2019

Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր դեսպան է նշանակվել հայազգի Ալան Անդրանիկի Գոգբաշյանը: Այդ մասին նշված է Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում: Ալան Գոգբաշյանը սեպտեմբերից կփոխարինի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին, որը կտեղափոխվի դիվանագիտական նոր ծառայության:

Սա առաջին դեպքն է, որ հայ դիվանագետը Հայաստանում դեսպան է լինելու: Գոգբաշյանը Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և համագործակցության նախարարությունում 2008-2010 թթ. զբաղեցրել է Արտահանման և լիցենզավորման թիմի ղեկավարի պաշտոնը, 2011-2014 թթ. եղել է Մարոկկոյի Թագավորությունում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը, 2014-2017թթ. զբաղեցրել է Կարիբյան տարածաշրջանի, Կենտրոնական Ամերիկայի և Մեքսիկայի բաժնի ղեկավարի պաշտոնը, 2017-2018 թ. եղել է նախարարության Մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մհեր Գրիգորյանը և Արթուր Ջավադյանը հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ

Բարձր է գնահատվել ԱՄՀ դերը զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության կայունացման հարցում։

Վիճակագրական կոմիտեն պարզաբանել է շինարարության և շինանյութի արտադրության ցուցանիշները

Ինչպե՞ս կարող է շինարարությունը նշված ժամանակաշրջանում աճի 4.4%-ով երբ ապրանքային բետոնի արտադրության ծավալը նվազել է 12%-ով: