Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մեծ Բրիտանիան կլքի աշխարհի խոշորագույն տնտեսությունների հնգյակը. ԱՄՀ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

17:45 , 24 Ապրիլ 2017

Մեծ Բրիտանիան մինչև 2022թ. կլքի աշխարհի խոշորագույն տնտեսությունների հնգյակը, հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը:

Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների կանխատեսումներով՝ Հնդկաստանը, որի տնտեսական աճի տեմպերը կազմում են տարեկան 9.9%, մինչև 2022թ. աշխարհում կզբաղեցնի չորրորդ տեղը՝ առաջ անցնելով Մեծ Բրիտանիայից (ներկայումս աշխարհում 5-րդ տեղը) և Գերմանիայից (4-րդ տեղ): Համապատասխան հաշվետվությունը ներկայացվել է անցած շաբաթ:

Դրա հետևանքով Մեծ Բրիտանիան, որի տնտեսական աճի տեմպերը, ըստ ԱՄՀ-ի կանխատեսման, ընթացիկ տարում կազմում են 2%, իսկ հաջորդ տարի՝ 1.8%, դուրս կմնա հնգյակից:
Հավելյալ բացասական ազդեցություն երկրի տնտեսության վրա կգործի Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալը:

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը Միացյալ Թագավորությանը կներկայացն մոտ 50 միլիարդ ֆունտ սթեռլինգի չափով հաշիվ (62 մլրդ դոլար), իսկ Մեծ Բրիտանիան կարող է վերջնականապես լքել ԵՄ-ն միայն այդ գումարը վճարելուց հետո:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 73.9%-ը

Էքզիթ-փոլի արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին փուլով հաղթել է՝ ստանալով ձայների 73.9%-ը։