Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մեծ Բրիտանիայում միայնության նախարար են նշանակել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

23:01 , 21 Հունվար 2018

Նկարում Թրեյսի Քրաուչն է՝ Մեծ Բրիտանիայի միայնության նախարարը (Minister for Loneliness)։ Այո, սա կատակ չէ. Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը այդ պաշտոնը հաստատել է այս տարվա հունվարի 17-ին։ «Ուրախ եմ հայտարարել, որ կառավարությունը միայնության նախարար է նշանակել»,- ասել է Մեյը։

Միայնության նախարարություն ունենալու գաղափարը պատկանում է Ջո Կոքսին՝ լեյբորիստական կուսակցությունից, ով 2016 թվականին սպանվել էր ուլտրաաջ ակտիվիստի կողմից։ Մահվանից առաջ նա պատրաստվում էր միայնության դեմ պայքարի հիմնադրամ ստեղծել։

Սոցիոլոգներն ու բժիշկները վաղուց էին կառավարությանը հորդորում ուշադրություն դարձնել միայնակ մարդկանց։ Ըստ գնահատականների, միայնության խնդրին Մեծ Բրիտանիայում առնչվում է 9 մլն մարդ։ Մոտ 200 հազար տարեց բրիտանացիներ մեկ ամսից ավելի չեն խոսել հարազատների և ընկերների հետ։

«Միայնությունն այսօրվա կյանքի տխուր իրականությունն է, և այն ազդում է ոչ միայն հոգեկան, այլև ֆիզիկական առողջության վրա»,- ասել է երկրի վարչապետը։ ՄԹ կառավարությունը միայնությունը սոցիալական համաճարակ է համարում։ 2017 թվականի հետազոտությունները ցույց են տվել, որ միայնության վնասը համադրելիէ ծխելու վնասի հետ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: