Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Մեզ համար չափազանց կարևոր է, որ Հայաստանը դառնա յուրաքանչյուր հայի համար ապրելու լավագույն տեղը». Նիկոլ Փաշինյանը՝ Ստրասբուրգում

Վերադարձ լուրերի բաժին

14:40 , 12 Ապրիլ 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Ստրասբուրգի և մոտակա բնակավայրերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել «Եվրոպական խորհրդարանական ասոցիացիա» կենտրոնում: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ և ոգևորիչ ընդունելության համար` վարչապետ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը պետք է դառնա հնարավորությունների երկիր, որտեղ յուրաքանչյուր ոք կարողանա այնտեղ աշխատել, վաստակել և իր աշխատանքից հաճույք ստանալ: Այնուհետև նա ասել է որ իր եկավարած կառավարության նպատակն է Հայաստանում զարգանալու հնարավարություն ստեղծել բոլորի, այդ թվում՝ պոտենցիալ ներգաղթյաների համար:

_TM_9466
Հայաստանի կառավարության ղեկավարը ներկայացրել է սոցիալական հարցերի լուծման վերաբերյալ իր պատկերացումները և նշել, որ ներկայում քննարկվում են ներգաղթը խթանող ծրագիր իրականացնելու հնարավորությունները: «Վերջերս Վիեննայի հայության հետ հանդիպման ընթացքում գաղափար առաջացավ, որ, ինչպես մենք ունենք բնակարան երիտասարդ ընտանիքների համար ծրագիր, բնակարան երիտասարդ մասնագետների համար ծրագիր, հիպոթեկային ծրագրեր, ստեղծվի բնակարան ներգաղթյալների համար ծրագիր, որի իմաստը որոշակի պայմաններով հիպոթեկային վարկեր առաջարկելն է` առավել մատչելի տոկոսներով: Հիմա մենք` կառավարությունը և Կենտրոնական բանկը, համատեղ աշխատում ենք այդ ծրագրի իրագործման վրա»,- ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև քաղաքացիներին ընձեռվող տնտեսական հնարավորությունների մասին «Այսօր մենք ի՞նչ ենք ասում մարդկանց, ասում ենք` հարգելի քաղաքացի, եթե, օրինակ, դուք այս չափանիշներին համապատասխանող անասնագոմ ստեղծեք, սահմանամերձ համայնքում մենք ձեր ծախսած գումարի 70 տոկոսը հետ ենք վերադարձնում ձեզ, այսինքն` մարդը ներդրում է անում, և մենք այդ գումարի 70 տոկոսը վերադարձնում ենք իրեն: Մարդ կա` կարողանում է իր եղբորից, հարևանից կարող է պարտք վերցնել կամ ինքը գումար ունի պարտք, կարող է այդ ներդրումն անել, բայց բնական հարց է ծագում` իսկ այն մարդը, որ հնարավորություն չունի, նա ի՞նչ անի: Այդ մարդուն էլ մենք առաջարկում ենք աննախադեպ էժան վարկեր` 2, 3, 5 տոկոսով, և այսօր այդ հնարավորությունը տալիս ենք:

_TM_9428
Այսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող ասել` «ես ուզում եմ գործ անել, ինձ թույլ չեն տալիս գործ անել»: Ես չեմ բացառում, որ այդպիսի դեպքեր կլինեն, բայց դրանք մեզնից թաքուն դեպքերն են: Երբ բռնենք այդպես վարվողներին, գիտենք` նրանց հետ ինչ կլինի»,- ասել է նա:

Անդրադառնալով տնտեսական վիճակի և տնտեսության ոլորտում կառավարության հաջողությունների վերաբերյալ քննարկումներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «10 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում աշխատատեղերի թիվն ավելացել է 51 հազարով: Դա աշխատաշուկայի ընդհանուր 10 տոկոսն է: Մենք, իհարկե, այսօր չենք կարող վստահ ասել, թե այդ աշխատատեղերի որ մասն է զրոյից ստեղծվել, որ մասը ստվերից դուրս է եկել, բայց եթե նույնիսկ ամբողջն է ստվերից դուրս եկել, դա աննախադեպ հաջողություն է: 25, 30 տարի մենք ասել ենք` պայքարենք ստվերային տնտեսության դեմ: Հիմա առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանի բյուջեի եկամտային մասը 11 միլիարդ դրամով գերակատարվել է: Այս տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային մասն առնվազն 40 միլիարդ դրամով գերակատարվելու է:

_TM_9499

Սա նշանակում է` մենք ճանապարհներ ենք կառուցելու, մեր ողջ զինվորականության աշխատավարձը 10 տոկոսով հուլիսից բարձրացնելու ենք, սեպտեմբերի 1-ից բարձրացնելու ենք ուսուցիչների աշխատավարձը: Մենք արդեն 15 հազար բուժաշխատողների աշխատավարձը բարձրացրել ենք հունվարի 1-ից, մենք 82 հազար նպաստառուների և թոշակառուների նպաստներն ու թոշակները բերել, համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային զամբյուղին: Մենք 200 հազար մարդու աշխատավարձը կենսաթոշակային համակարգի փոփոխությամբ արդեն հուլիսի 1-ից ենք բարձրացրել, և մենք այսօր տնտեսական այս բարդություններից հետո արդեն հունվարին ունեցանք 5.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, փետրվարին ունեցանք արդեն 7 տոկոսի միջակայքում տնտեսական ակտիվության ցուցանիշ»:

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ստրասբուրգի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետի` Ստրասբուրգ աշխատանքային այցի վերջին կանգառն էր: Ապրիլի 11-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը հայտարարել է «Dubai 2020» ցուցահանդեսին երկրի մասնակցության կազմակերպման օպերատորի մրցույթ

Թիմում պետք է ներգրավված լինեն մասնագետներ հայերենի և անգլերենի կատարյալ իմացությամբ, իսկ արաբերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կանանց ձեռներեցության միջազգային համաժողով

Համաժողովի շրջանակում ցուցահանդես է նախատեսված, որտեղ կին ձեռներեցներն իրենց արտադրությունը, աշխատանքը, ծրագրերը կներկայացնեն:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված՝ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու օրենքի նախագիծը: