Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Մեզ կհաջողվի մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի»: Նիկոլ Փաշինյանն ընդունել է Դմիտրի Մեդվեդևին-ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերադարձ լուրերի բաժին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ով աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այդ մասին b4b.am-ին հայտնեց առավարության մամուլի ծառայությունը:

«Հարգելի Դմիտրի Անատոլիի, ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում` Երևանում, իմ տանը: Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո սա Ձեր առաջին այցն է, ինչը յուրահատուկ նշանակություն է հաղորդում այս այցին: Հայաստանում ընդունված է ամենաթանկագին հյուրերին ընդունել տանը, ես շատ ուրախ եմ, որ ունեմ նման հնարավորություն: Կարծում եմ, որ նախորդ տարվա ընթացքում մեր հարաբերությունները զարգացել են ըստ նախատեսվածի, իհարկե, դա չի նշանակում, որ չեն եղել հարցեր: Կարծում եմ, որ այժմ մեր հարաբերություններում շատ կարևոր պահ է և ես վստահ եմ, որ ի հեճուկս հոռետեսների՝ մեզ կհաջողվի մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի, ոչ թե ի հեճուկս հոռետեսների, այլ ես կարծում եմ, որ պետք է հոռետեսներին դաձնել լավատեսներ: Իհարկե, մենք ամեն ինչ կանենք դրա համար:

Nikol_Pashinyan_Dmitri_Medvedev-29-04-19--4

Հայաստանն այժմ Եվրասիական տնտեսական միությունում հանդիսանում է նախագահող պետություն: Մեզ համար շատ կարևոր են Եվրասիական տնտեսական միությունում հարաբերությունները և շատ կարևոր է մեր մասնակցությունն այդ կազմակերպությունում: Իհարկե, ամեն ինչ կանենք, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունը և մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ում դարձնենք ավելի արդյունավետ, կազմակերպությունը դարձնենք առավել գրավիչ: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ, ուրախ եմ Ձեր այցի կապակցությամբ և վստահ եմ, որ կունենանք շատ կառուցողական, բեղմնավոր աշխատանք: Մենք ունենք քննարկելու հարցեր և շնորհակալություն այցի համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին,Դմիտրի Մեդվեդևն ասել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, նախ շնորհակալություն հրավերի համար հատկապես նման հիանալի ժամանակաշրջանում, քանի որ այսօր կատարյալ գարնանային եղանակ է: Երկրորդ՝ իրականում կա լավ առիթ, որպեսզի հանդիպենք, դա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստն է: Մենք պարբերաբար անցկացնում ենք այս միջոցառումները, որտեղ քննարկվում են տարբեր հարցեր, այդ թվում՝ դժվար: Այժմ Եվրասիական միությունում Հայաստանը հանդիսանում է նախագահող պետություն և իհարկե մեզ համար կարևոր է, որպեսզի առաջ շարժվենք եվրասիական օրակարգի մի շարք հարցերի լուծման ուղղությամբ:

Nikol_Pashinyan_Dmitri_Medvedev-29-04-19-3

Մյուս կողմից, սա լավ հնարավորություն է՝ քննարկել նաև մեր երկկողմ հարաբերությունները: Մենք Ձեզ հետ մի քանի անգամ հանդիպել ենք, քննարկել գործերի ընթացիկ իրավիճակը, տարեսկզբին նույնպես հանդիպել ենք, երբ ժամանել էիք Մոսկվա՝ որպես նախագահող երկրի վարչապետ, որի ընթացքում քննարկեցինք երկկողմ օրակարագային հարցերը: Այժմ էլ կանցնենք հիմնական կետերով, առավել ևս, որ մեր գործընկերները մեզ համար պատրաստել են մի շարք հարցեր:

Շնորհակալություն, որ հրավիրել եք Ձեզ մոտ ոչ ֆորմալ շփման, դա թանկ է գնահատվում, հնարավորություն է՝ ավելի լավ իմանալ մեկս մյուսին և ոչ ֆորմալ մթնոլորտում խոսել մեր երկկողմ փոխգործակցության ամենատարբեր ասպեկտների մասին: Հույս եմ հայտնում, որ ձեր նախագահությունը Եվրասիական միությունում կլինի բացարձակ հաջող, իսկ մեր բանակցությունները, ինչպես և մեր գործընկերների բանակցությունները կնպաստեն երկու երկրների համագործակցության զարգացմանը, առավել ևս, որ մեր երկրները դաշնակիցներ են, որոնք ունեն հարաբերությունների յուրահատուկ պատմություն և հույս ունեմ՝ շատ լավ ապագա: Եվս մեկ անգամ շնորհակալություն հրավերի համար»:

Nikol_Pashinyan_Dmitri_Medvedev-Anna Hakobyan29-04-19-

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության արդիական հարցեր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ նախագահը Մոսկվայում է

Նիստին հաջորդելու է ԵԱՏՄ անդամ-պետություններում կիբերանվտանգության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ստեղծման համաձայնագրի ստորագրումը:

Ղազախստանը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացմամբ

ՀՀ նախագահը հանդիպել է Ղազախստանի վարչապետի հետ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկել են ԵԱՏՄ-ում ցեմենտի միասնական շուկա ձևավորելու հարցը

Միության անդամ երկրները ցեմենտի խոշոր արտադրողներ ու օգտագործողներ են: Օրինակ՝ Ղազախստանից փոխադարձ առևտրի ծավալում ցեմենտի արտահանումը կազմել է 32 միլիոն դոլար, Բելառուսում՝ 57.1 միլիոն դոլար, իսկ ՌԴ-ում 153.1 դոլար: