Invalid username or password
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի 27-ին Մոսկվայում կքննարկեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Թեհրանի միջև առևտրային ռեժիմի ձևավորման հարցերը, հայտնում է ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:
«Կշարունակվի կարծիքների փոխանակությունը Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև առևտրային ռեժիմի ձևավորման վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կողմերը կդիտարկեն նաև առևտրի, տնտեսության, ներդրումների, էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, կքննարկեն տարբեր ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացման ընթացքը:
Իրանի նախագահը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մարտի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան:
Դիտումներ 10174
Օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը:
Նիստի շրջանակում 2021թ. համար Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Հաջորդ՝ 28-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում՝ 2021թ. հոկտեմբերին:
Վարչապետը մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: