Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվի մի քանի ընկերություն

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

14:45 , 14 Մարտ 2019

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում արտոնություն է տվել մի քանի ընկերության՝ ազատելով նրանց մաքսատուրքից: Այդ մասին կառավարության մամուլի բաժնից տեղեկացրեցին b4b.am-ին: Կոտայքի մարզում գործող «Նիկոլա ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ-ն ներմուծվող հումքն օգտագործելու էձիթապտղի վերամշակման և արտադրության մեջ: Ընկերությունը նախատեսում է իրականացնել 1 700 000 000 ՀՀ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Ներկայում առկա է 100 աշխատատեղ՝ 120 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով, ծրագրի շրջանակում կստեղծվի ևս 30-40-ը։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 6 100 000 000 ՀՀ դրամ, որից 3 800 000 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2 300 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 1 700 000 000 ՀՀ դրամ։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 255 000 000 ՀՀ դրամ:

Չարենցավանում գտնվող «Ռիբեկ» ՍՊԸ-ն գործում է թեթև արդյունաբերության բնագավառում և ներմուծվող ապրանքներն օգտագործելու է երեխաների և կանացի ներքնազգեստի և հագուստի արտադրության մեջ։ Արդեն իսկ իրականացվել է 70 000 000 ՀՀ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Նախատեսվում է իրականացնել ևս 480 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի 50 նոր աշխատատեղ՝ 100 000 – 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 720 000 000 ՀՀ դրամ, որից 130 000 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 440 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների, 150 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 234 250 000 ՀՀ դրամ։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 17 720 500 ՀՀ դրամ:

_TM_4073

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում գործունեություն ծավալող «Էֆարվի Մարսիկ» ՓԲԸ-ն ներմուծվող ապրանքներն օգտագործելու է արևային էլեկտրակայանի կառուցման համար՝ իրականացնելով 27 837 143 000 ՀՀ դրամի ներդրում: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 4 նոր աշխատատեղ՝ 590 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի (էլեկտրաէներգիա) ընդհանուր ծավալը շինարարության ավարտից հետո գործունեության 20 տարիների ընթացքում կկազմի 60 972 583 308 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10 204 285 700 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1 039 477 161 ՀՀ դրամ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանում կկառուցվի 54 մլիլարդ դրամ արժողությամբ «Վերածնունդ» երիտասարդական ավանը

Երևանի Մոնթե Մելքոնյան, 44 հասցեում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավան: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության շնորհիվ ընդամենը մի քանի տարի հետո 6,7 հա ընդհանուր մակերեսով հողամասը կդառնա լիարժեք բնակության վայր իր բոլոր հարմարություններով: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանն ասել է, որ շենքերը լինելու են սեյսմակայուն: «Բնապահպանության տեսանկյունից բոլոր փաստաթղթերն […]

Թողարկվել է «Գալուստ Գյուլբենկյան-150» հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ մարտի 22-ից շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը: «Գալուստ Գյուլբենկյան-150» Դիմերես` հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը: Դարձերես` Գ. Գյուլբենկյանի դիմանկարը և նրա ստորագրությունը: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 10 000 դրամ Մետաղը և հարգը ոսկի 900 Քաշը 8,6 գ […]

Երևանի 2019 թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա

Երևանի բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: Փոփոխությունների պատճառը քաղաքում իրականացնելիք մեծածավալ աշխատանքն է: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Նախատեսված 8 միլիարդի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ […]