Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մաքսատուրքերի բարձրացման ազդեցությունը գնաճի վրա չի գերազանցի 0.5 տոկոսը

Վերադարձ լուրերի բաժին

23:35 , 13 Նոյեմբեր 2019

Հայաստանում ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ 2020-ից հունվարից մի շարք ապրանքների մաքսատուրքերի բարձրացման հանրագումարային ազդեցությունը գնաճի վրա չի գերազանցի 0.5 տոկոսը: Այդ մասին ՀՀ ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին:

Պատգամավորը նկատել է, որ հունվարի 1-ից թանկանալու է ընդհանուր 699 անուն ապրանք, մասնավորապես՝ միսը, ձեթը, հացահատիկը, պարարտանյութը: «Հաշվի առնելով պետբյուջեով նախատեսվող գնաճը՝ 4 տոկոս ± 1.5 տոկոս, եթե միջին թանկացումը կազմի 8-9 տոկոս, կառավարությունը աղքատության շեմից ցածր մակարդակ ունեցող ընտանիքների համար որոշակի մեղմացում նախատեսո՞ւմ է արդյոք»,-հետաքրքրվել է պատգամավորը:

Նախարարը նշել է՝ իսկապես ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված ունենք անցումային ժամանակահատված: «Մի շարք ապրանքների համար Հայաստանին տրված էր արտոնյալ ժամանակահատված: Եվ այդ ժամանակացույցին համապատասխան յուրաքանչյուր տարի որոշակի ապրանքատեսակներ սկսում են հարկվել մաքսատուրքի ավելի բարձր դրույքաչափերով: Սակայն դա չի նշանակում, թե 2020-ին բարձրացող մաքսատուրքի դրույքաչափերի ազդեցությունը այդքան է լինելու: Մենք ունենք մանրամասն հաշվարկ, որը վկայում է, որ 2020-ից մաքսատուրքի դրույքաչափերի փոփոխությամբ այդ բոլոր ապրանքների հանրագումարային ազդեցությունը գնաճի վրա չի լինելու 0.5 տոկոսային կետից ավելին»,-ասել է Խաչատրյանը: Նա հավելել է, որ բարձրացող մաքսատուրքերով ապրանքների ազդեցությունը լինելու է 2020-ի պետական բյուջեի հիմքում դրված գնաճի ընդհանուր թիրախային ցուցանիշի սահմաններում, և բնակչությունը որևէ լրացուցիչ ազդեցություն այդ կապակցությամբ չի զգալու:

Նախարարությունն առաջիկա շաբաթվա ընթացքում կհրապարակի իր հաշվարկները: Կներկայացվեն թվային տվյալներ, թե Հայաստանում սպառողական զամբյուղում այդ ապրանքատեսակները որքան տեսակարար կշիռ ունեն ըստ պաշտոնապես հաստատված՝ ԱՎԾ-ի տվյալների:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Անցած 10 ամիսներին հանքարդյունաբերության արտադրանքն աճել է

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է:

Հայաստանից արտահանումն աճել է

Հայաստանից ավելացել են սարքերի և ապարատների, թղթից իրերի, պատրաստի սննդի արտադրանքի, հանքահումքային ապրանքների, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալները:

Հայաստանը տնտեսական աճի մակարդակով ԵԱՏՄ երկրների շարքում առաջինն է

Այդ մասին է վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը: