Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգից օգտվել է 54 550 քաղաքացի

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

11:31 , 25 Սեպտեմբեր 2017

«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգը, որը Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է ընթացիկ տարվա փետրվարի 13-ին, ֆիզիկական անձանց համար դյուրինացրել է սահմանահատման գործընթացը, իսկ մաքսային մարմնին՝ էլեկտրոնային հարթակում անհրաժեշտ վերահսկողություն իրականացնելու հնարավորություն ստեղծել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Համակարգի գործարկմամբ ֆիզիկական անձիք այլևս ստիպված չեն լինելու վճարել մաքսային միջնորդներին անձնական օգտագործման ապրանքի հայտարարագիր ներկայացնելու համար, քանի որ ձևակերպումներն իրականացվում են մաքսային ծառայողների կողմից՝ առանց լրացուցիչ վճարի: Սեպտեմբերի մեկի դրությամբ նոր համակարգից օգտվել է 54 550 քաղաքացի, որոնց շուրջ 50 տոկոսը սահմանը հատել է Բագրատաշենի մաքսակետով:

Համակարգի միջոցով է իրականացվում նաև ՀՀ ժամանակավոր ներմուծվող և վերաարտահանվող մարդատար տրանսպորտային միջոցների հաշվառումը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հաստատվել են ՀՀ կառավարության 2018 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը

Սերժ Սարգսյանն անհրաժեշտ է համարել մշտապես տեսադաշտում պահել բնակչության սոցիալական խնդիրները

Ֆինանսների նախարարը Նախագահին զեկուցել է 2017թ. հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքներն ու ընթացիկ տարում նախատեսվող աշխատանքները