Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մաքսային մարմինները COVID-19 համավարակի դեմ պայքարում

Վերադարձ լուրերի բաժին

10:37 , 06 Օգոստոս 2020

Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում անցկացվել է «Մաքսային մարմինները՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում» թեմայով հեռավար դասընթաց: Այդ մասին հայտնեց ՊԵԿ մամուլի ծառայությունը: Քննարկվել է Հայաստանում և աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարում տարվող միջոցառումների արդյունավետությունը, մասնավորապես մաքսային ոլորտում իրականացվող քաղաքականությունը: Միջազգային փորձի հիման վրա մասնակիցներն ուսումնասիրել են, թե ինչպես են գործում մաքսային ծառայողները նոր իրավիճակում: Մասնավորապես, քննարկվել են մի շարք երկրների մաքսային մարմինների՝ կորոնավիրուսի դեմ պայքարի օրինակներ, ինչպես նաև այն հիմնական ռիսկերը, որոնց կարող են բախվել մաքսային մարմինները համավարակի պայմաններում՝ արտաքին առևտրային հոսքերի անվտանգությունն ապահովելու առումով:

Անդրադարձ է կատարվել նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցության հիմնական ուղղություններին: Ներկայացվել են մի շարք միջազգային գործիքներ, այդ թվում ՀՄԿ-ի «Ինչպես հաղորդակցվել COVID-19 ճգնաժամի պայմաններում» ուղեցույցը, որտեղ ներկայացված են 10 հիմնական քայլերը, որոնք ցուցված են մաքսային մարմիններին՝ համաճարակի պայմաններում:

Աշխատատեղերը վերականգնվել են

Այդ մասին ասվում է Օրբելի կենտրոնի զեկույցում:

Խաղողի մթերման գինը նվազել է

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագիր, որն ուղղված է գինի և կոնյակ արտադրողներին:

Բանկային համակարգ չի մտել մոտ 100 մլրդ դրամ

Դա տեղի է ունեցել վարկային արձակուրդի տրամադրման արդյունքում: