Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի ապրանքներ՝ բեռնատարներում

Վերադարձ լուրերի բաժին

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հսկողական միջոցառումները իրավախախտումների բացահայտման ուղղությամբ: Համավարակի տարածման պայմաններում բեռնատարների որոշ վարորդներ, օգտվելով ստեղծված իրավիճակից, մաքսային հսկողությունը շրջանցելով, փորձում են հանրապետություն ներկրել թաքցված ապրանքներ: Այդ մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:

b4b.am

Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս Բագրատաշենի մաքսակետում մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով զննության են ենթարկել ՀՀ քաղաքացիների կողմից շահագործվող 2 տրանսպորտային միջոց: Բեռնատարները տեղափոխել են «Վերին Լարս» անցակետում տարանցման հայտարարագրով ձևակերպված ապրանքներ: Մեքենաների կշռման արդյունքում պարզվել է, որ փաստաթղթերում նշված քաշը չի համապատասխանում իրական քաշի հետ: Հսկողություն իրականացնելու նպատակով բեռնատարներն ուղարկվել են ռենտգեն զննման: Արդյունքում պարզվել է, որ մեքենայում առկա է չհայտարարագրված տարբեր տեսակի ապրանքներ, այդ թվում՝ շարժիչի համար նախատեսված շուրջ 1 տոննա յուղ: Երկու դեպքերով մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն:

Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ ներքին շուկաների պաշտպանության ընդհանուր մոտեցման մշակումը. Նիկոլ Փաշինյան

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին:

Ավինյանը ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքների վերացման և տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնմանն ուղղված գործողությունները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստում ներկայացրեց «Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։