Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մաքսային ծառայությունը համալրվել է ժամանակակից զննող սարքավորումներով

Վերադարձ լուրերի բաժին

16:56 , 06 Մայիս 2017

Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնի մաքսային հսկողության սարքավորումների մասնագիտացված լսարանը վերազինվել է ժամանակակից սարքավորումներով և ինտերակտիվ ծրագրերով:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ «Արտահանման վերահսկում և սահմանների անվտանգություն» ծրագրի շրջանակում տրամադրվել է 25 համակարգիչ՝ լրացուցիչ լիցենզավորված, մասնավորապես բեռների, ուղեբեռների և բեռնատարների ռենտգենյան սկանավորմամբ ստացված պատկերների վերլուծության ծրագրերով:

pek-sarq1

Նոր ծրագրի մասնագիտական հմտություններին առավելագույն տիրապետելու նպատակով ՊԵԿ ուսումնական կենտրոնում մաքսային ծառայողների համար հատուկ դասընթացներ են կազմակերպվել: Նրանք գործնականում ծանոթացել են նաև տեխնիկական այլ միջոցների, մասնավորապես թմրանյութ և պայթուցիկ հայտնաբերող սարքի, ռադիացիոն փեյջերի, փակ տարածքներում զննման համար նախատեսված տարբեր սարքավորումների կիրառման առանձնահատկություններին:

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2018 թ. Ամերիաբանկն առաջատար դիրքում է եղել ֆակտորինգային գործառնությունների ծավալով

Ամերիաբանկը 2018 թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայում ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը: Ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք, ակտիվորեն կիրառվում է Ամերիաբանկի կողմից, որի արդյունքում Բանկի ֆակտորինգի […]

Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին

Յունիբանկը թողարկում է դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով, առաջարկելով բարձր եկամտաբերություն` 5% տարեկան: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 47 մասնաճյուղերից մեկում: Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչև 20.05.2019թ.-ը: «Մենք արդեն հաջողությամբ տեղաբաշխել […]

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]