Invalid username or password
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խորացրել են հետբացթողումային աուդիտի վերաբերյալ գիտելիքները: ՊԵԿ-ի նախաձեռնությամբ Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները «Հետբացթողումային աուդիտ» խորագրով հնգօրյա աշխատաժողով են անցկացրել կոմիտեի ուսումնական կենտրոնում: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց ՊԵԿ մամուլի ծառայությունը:
Քննարկվել են Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի դյուրացման համաձայնագրով հետբացթողումային աուդիտի իրականացմանն առնչվող դրույթները և ռիսկերի կառավարման քաղաքականությանը, նախաաուդիտային հետաքննության մեթոդներին առնչվող հարցեր: Գործնական աշխատանքներ են կատարվել տվյալների նախաաուդիտային վերլուծության և թիրախային խմբերում իրականացվող աուդիտի վերաբերյալ: ՀՄԿ փորձագետները ներկայացրել են նաև հետբացթողումային աուդիտի ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայեցակարգ:
Աշխատաժողովին մասնակցել են ՊԵԿ հետբացթողումային հսկողության, տեղեկատվական տեխնոլոգիաների, վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչությունների, ինչպես նաև Արևմտյան և Արարատյան մաքսատուն-վարչությունների 22 աշխատակիցներ:
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի կարծիքով աշխատաժողովը մաքսային ծառայողների մասնագիտական պատրաստվածությունը բարելավելու լավ հնարավորություն է, քանի որ հետբացթողումային հսկողության ուժեղացումը կոմիտեի ռազմավարության առաջնահերթություններից է. «Գործընթացը շարունակական է լինելու. պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որպեսզի հետբացթողամային հսկողության վարչության մասնագետներն ուղիղ կապ հաստատեն առաջավոր երկրների մաքսային մարմինների գործընկերների հետ»:
ՀՄԿ փորձագետ Յասուիտո Սակամոտոյին տպավորել են ՊԵԿ-ում ներդրված ռիսկերի կառավարման համակարգերը և տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը. «Բազմաթիվ երկրներում եմ եղել. Հայաստանում ես տեսա լավագույն օրինակը: Աշխատաժողովի ընթացքում խմբակային վարժություններ, քննարկումներ, լավագույն փորձի և գործնական դեպքերի ուսումնասիրություններ ենք կատարել, որոնց արդյունքում ես նույնպես շատ նորություններ եմ բացահայտել, և կարող եմ փոխանցել ՀՄԿ-ի շրջանակում աշխատանքների բարելավման համար»: Աշխատաժողովի ավարտին ՀՄԿ փորձագետները հավաստագրեր են հանձնել մասնակիցներին:
Դիտումներ 652
Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։
Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:
Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: