Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Մաքուր Երևան» նախաձեռնության շնորհիվ 80-ից ավելի հասցեներ են մաքրվել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

21:05 , 26 Հուլիս 2017

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջով մայիսի 26-ին քաղաքացիներին կոչ էր արվել միանալ #ՄաքուրԵրևան նախաձեռնությանը՝ խնդրելով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերով քաղաքապետարանի համապատասխան կառույցներին փոխանցել այն հասցեները, որտեղ անհրաժեշտ են իրականացնել սանմաքրման աշխատանքներ:

Ըստ այդմ, մայիսի 26-ից մինչ օրս ստացվել են շուրջ 80 հասցեներում մաքրման անհրաժեշտության մասին նամակներ, որոնք փոխանցվել էին «Սանիթեք» ընկերությանն ու քաղաքապետարանի աղբահանության օպերատիվ շտաբին, ինչին հաջորդել էին նաև սանմաքրման միջոցառումները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի քաղաքապետարանը, շնորհակալություն հայտնելով բոլոր մտահոգ համաքաղաքացիներին, հորդորում է շարունակել խնդրահարույց հասցեների վերաբերյալ մեր ֆեյսբուքյան https://www.facebook.com/yerevanmunicipality էջով տեղեկությունների տրամադրումը:

Հիշեցնենք նաև, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են ներքին՝ տեղայիկ շաբաթօրյակները, որոնք, ավանդույթի համաձայն, արդեն 4 տարի շարունակ իրականացվում են յուրաքանչյուր գարնան ու աշնան` «Մաքուր Երևան» նախաձեռնությամբ:

Նշենք նաև, որ հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանը կազմակերպում է համաքաղաքային շաբաթօրյակ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ոռոգման և ջրարբիացման 5 նոր ենթակառուցվածք Հայաստանի մարզերում

Արմավիրի մարզի Սարդարապատ և Արևաշատ համայնքներում շահագործման են հանձնվել վերակառուցված ոռոգման ջրատարի կարևոր ճյուղերը:

Վարչապետը «Ռենկո»-ի տնօրենի հետ քննարկել է նոր ՋԷԿ-ի կառուցման համաձայնագրի ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինիի գլխավորած պատվիրակությանը:

Ռադիոէլեկտրոնային և քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի ներմուծման արտոնագրերի տրամադրման գործընթացը ավտոմատացվել է

Համակարգի կիրառմամբ մի քանի անգամ արագացվել և դյուրինացվել է հայտերի ներկայացման և համապատասխան արտոնագրերի տրամադրման գործընթացը: